50 Դասավանդի՛ր , Հայաստան
վանդի՛ր , Հայաստան » -ի համար գերակա է իր ծրագրի մասնակիցների անվտանգությունն ու բարեկեցությունը , ուստի մենք անմիջապես կազմակերպեցինք մեր Ուսուցիչ-առաջնորդների տարհանումը , տեղափոխումը կամ ժամանակավոր կացարանների ապահովումը ըստ իրավիճակի , ինչպես նաև սոցիալհոգեբանական աջակցությունը այդ ընթացքում և հաջորդող շաբաթներին ։
Պատերազմական իրավիճակը լրջորեն խաթարեց կրթական գործընթացը Գեղարքունիքի , Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում ։ Ըստ մեր Ուսուցիչ-առաջնորդների դիտարկման ՝ մեր գործընկեր համայնքների առաջնային կարիքներն էին սնունդը , առաջին օգնության պարագաները , տարահանման պլանները ու հոգեբանական աջակցությունը , ինչպես նաև աշակերտների և ուսուցիչների համար առաջին բուժօգնության ու քաղաքացիական պաշտպանության գիտելիքները ։ Իրավիճակի հարաբերական կայունացումից հետո Երևանի Պետական մանկավարժական համալսարանի Բժշկական գիտությունների և արտակարգ իրավիճակների ամբիոնը այցելեց Վայոց Ձորի Արենի համայնքի միջնակարգ դպրոց ՝ աշակերտների և ուսուցիչների հետ առաջին օգնության , արտակարգ իրավիճակներում արձագանքի և քաղաքացիական պաշտպանության պլանների վերաբերյալ դաս- ընթացներ անցկացնելու համար ։ Օգտագործելով մեր կարիքների գնահատման արդյունքները ՝ մշակվեց նաև անվտանգության ուղեցույց հետագա հնարավոր նմանատիպ իրավիճակների համար ։
Արտակարգ իրավիճակներին մեր արձագանքի մաս էր նաև կազմում « Դասավանդի՛ր Բոլորի համար » -ի կողմից անձնակազմի համար կազմակերպված ուսուցողական առցանց հանդիպումը հետևյալ վերնագրով . « Անորոշության կառավարումը . ինչպես է « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը աջակցում իր անձնակազմին , ուսուցիչներին և աշակերտներին ծավալվող հակամարտության պայմաններում »։ Հրավիրված խոսնակների շարքում էին « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի ղեկավար թիմը , Ուսուցիչառաջնորդ Նատալի Քոչունցը և հոգեբան Լուսինե Աղաբեկյանը , ում հետ մենք գործակցել էինք թե՛ 2022-ի սեպտեմբերյան հարձակման և թե՛ 2020-ի պատերազմի ժամանակ ։ Ռազմական գործողություններից հետո « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը նաև սկսեց համակարգել « Դասավանդի՛ր բոլորի համար » -ի « Կրթությունն արտակարգ իրավիճակներում » ուսումնական համայնքի առաջնորդության թիմը ։ Մեր ներկայացուցիչը առաջին սերնդի Շրջանավարտդեսպան Աստղիկ Մ նացականյանն էր ։
50 Դասավանդի՛ր , Հայաստան