49
Ես միշտ նախանձել եմ « Դասավանդի ՛ ր , Հայաստան » -ի հետ համագործակցող մյուս դպրոցներին ։ Հիմա մենք էլ ենք գործընկեր ու ես շատ գոհ եմ այդ համագործակցությունից »։
Արմեն Մանուկյան Կամոյի միջնակարգ դպրոցի տնօրենո
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին արտակարգ իրավիճակներում կրթության կազմակերպման մասին
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԵՏ
Ի լրումն Ուսուցիչ-առաջնորդների շարունակական աջակցության ՝ տարածաշրջանային թիմերը նաև կազմակերպում են գործընկեր դպրոցների անձնակազմի հետ հանդիպումներ , որպեսզի զարգացնեն ու ամրապնդեն մեր համագործակցությունը ։ Ստորև երկու դպրոցների տնօրենների մեջբերումներն է , իրենց դպրոցների հետ մեր համագործակցության մասին .
2021-2022 թթ . ուսումնական տարվա վերջում տնօրենների շրջանում անցկացված հարցման արդյունքում տնօրենների 99 % -ը բարձր է գնահատել գործընկերությունը « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի հետ և լիովին համաձայն էր , որ այդ գործ- ընկերությունը դրական ներազդություն ունի դպրոցների վրա ։ Խթանման և լոյալության գործակիցը ( NPS ) Հայաստանի գործընկեր դպրոցների շրջանում 94 է , իսկ Արցախում ՝ 87 .
ՄԵՐ ՄՈՏԵՑՈՒՄԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ
Երբ 2022 թ . սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանը հարձակում սանձազերծեց Հայաստանի արևել յան սահմանի երկայնքով , մենք արագ արձագանքեցինք ՝ 24 ժամ կապ պահելով հարձակման գոտում տեղակայված Ուսուցիչ-առաջնորդների հետ և նրանց անհրաժեշտ աջակցությունը ապահովելով ։ « Դասա-
Տարեկան հաշվետվություն 2022
49