48 Դասավանդի՛ր , Հայաստան
ՄԱՐԶԱՅԻՆ ՔՈՈՒՉԻՆԳ և ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Մեր գործունեությունը մարզերում բաշխված է հետևյալ աշխարհագրական բաժանմամբ ՝ Հյուսիսային տարածաշրջան , Հարավային տարածաշրջան և Արցախ ։ Յուրաքանչյուր Ուսուցիչ-առաջնորդի կցվում է Առաջնորդության զարգացման ղեկավար ՝ ( ԱԶՂ ) տվյալ տարածաշրջանային թիմից ։ ԱԶՂ-երը Ուսուցիչառաջնորդներին տրամադրում են թիրախային ու տարբերակված աջակցություն ՝ օգտագործելով մեր Առաջնորդության հայեցակարգը ։ Տարվա ընթացքում կազմակերպվում են համայնքային այցեր , դասալսումներ ՝ առցանց և դե- մառդեմ ձևաչափով , անհատական հանդիպումներ , տվ յալների ուսումնասիրություն և այլ միջոցառումներ , որոնք նպաստում են մանկավարժական կարողունակությունների ու առաջնորդության զարգացմանը ։
Յուրաքանչյուր կիսամյակ Տարածաշրջանային թիմերը կազմակերպում են մարզային հավաքներ Ոուսուցիչառաջնորդների համար ։ Հավաքները պլանավորվում են Ուսուցիչ-առաջնորդների հիմնական մասնագիտական կարիքներից ելնելով ։ 2022 թ . այս հավաքներին մասնակցության ցուցանիշը 95 % էր , իսկ Ուսուցիչ-առաջնորդների 98 % -ը հաստատում էր , որ այդ հավաքները խթանում են իրենց մասնագիտական աճը և ամրապնդում իրենց նվիրումը « Դասավանդի ’ ր , Հայաստանի » տեսլականին ։
« Դասավանդի ՛ ր , Հայաստան » -ը ջրի նման կենսական կարևորություն ունի մեր համայնքների համար . այն այնքան կյանք է մեզ բերում »։
Աստղիկ Զուռնաջյան Ծաղկուտի միջնակարգ դպրոցի տնօրեն
48 Դասավանդի՛ր , Հայաստան