47
տելուց հետո Ուսուցիչ-առաջնորդները պետք է կատարեն առաջադրանքները , որոնց հիման վրա նրանք գնահատվում են ու ստանում մասնագիտական հետադարձ կապ 2022 թ . Ուսուցիչ-առաջնորդները հիմնականում բավարարեցին ծրագրի պահանջները և նույնիսկ որոշ չափով գերազանցեցին դրանք հետևյալ համամասնությամբ . 89,9 %՝ համայնքային նորարարություն և 80,8 %՝ մանկավարժություն ։
ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Մեր Ուսուցիչ-առաջնորդները կարող են սփռված լինել երկրով մեկ , սակայն ոչ մի հեռավորություն չի կարող մեզ իրարից երկար ժամանակով բաժանել ։ 2022 թ . մենք երջանիկ էինք , որ կարողացանք երկու կրթական համաժողով կազմակերպել մեր ծրագրի մասնակիցների համար ։
2022 թ . Հայաստանի Ամերիկյան Համալսարանում ( ՀԱՀ ) տեղի ունեցած առաջին համաժողովը միավորեց 130 Ուսուցիչառաջնորդների ՝ 90 % մասնակցությամբ ։ Կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր սա առաջին անգամ էր , որ մենք իրականացրինք նման մասշտաբի դեմ-առ-դեմ հանդիպում ։ Բագարանի , Ամրակիցի , Դսեղի ու Արաքսի աշակերտները նույնպես մասնակցեցին համաժողովին և համաժողովի մասնակիցներին ներկայացրին Աշակերտների կողմից առաջնորդվող նորարարական ծրագրերը ։ Համաժողովից հետո անցկացված հարցումը ցույց տվեց , որ մասնակիցների 90.7 % -ը գոհ էր համաժողովից ։
Կրթական երկրորդ համաժողովը տեղի ունեցավ 2022 թ . հոկտեմբերին « Հայաստանի Խոստումը » Ֆորումի հետ զուգահեռ ։ 5 Այս գագաթաժողովին մասնակցեցին ավելի քանի 200 մանկավարժ , այդ թվում ներկայիս Ուսուցիչ-առաջնորդները և Շրջանավարտ-դեսպանները , իսկ համաժողովից հետո անցկացված հարցման արդյունքում մասնակիցների 92 % -ը իր գոհունակությունն է հայտնել համաժողովի բովանդակության և ձևաչափի հետ կապված ։
5 « Խոստում » ֆորումի մասին ավելին իմանալու համար տես էջ ???։
47