«Դասավանդի'ր, Հայաստան» Տարեկան Հաշվետվություն2022 2022 | Page 44

42

ՄԱՐԶԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեր գործընկեր համայնքներից շատերում երեխաները չունեն արտադասարանական միջոցառումներին մասնակցելու հնարավորություն ։ Ողջ կրթական համակարգում աշակերտների շրջանում Ֆունկցիոնալ գրագիտությունը համարվել է բարեփոխման ենթակա ոլորտ ։ Ըստ ՀՀ կրթության , գիտության , մշակույթի ու սպորտի նախարարության տվյալների ՝ ( ԿԳՄՍՆ ) տարրական դասարանների աշակերտների ավելի քան մեկ երրորդը չունի լիարժեք պատկերացում այն առարկաների մասին , որոնք սովորում է ։
Մեր Ուսուցիչ-առաջնորդներից մի քանիսը արտադպրոցական ընթերցանության խմբակներ են նախաձեռնել ՝ խթանելու իրենց աշակերտների շրջանում գրքի հանդեպ սերն ու զարգացնելու նրանց ընթերցանության հմտությունները ։ Վերջերս « Դասավանդի ր ՛ Հայաստան » -ը համագործակցություն սկսեց « Գրքեր հանուն հույսի » ՀԿ-ի հետ և ստեղծեց « Մեկ ամիս , մեկ գիրք » նախաձեռնությունը ։ Նախաձեռնության նպատակն էր դպրոցների գրադարանները համալրել նոր գրքերով , որոնք կհամապատասխանեին աշակերտների տարիքին , հետաքրքրություններին ու Ուսուցիչ-առաջնորդների դասավանդած առարկաներին ։ Արդյունքում մեր գործընկերներ ՝ 16 դպրոցների գրադարաններ Սյունիքում / հինգ դպրոց /, Վայոց ձորում / չորս դպրոց / Գեղարքունիքում / երեք դպրոց /, Արմավիրում / երեք դպրոց /, և Արարատում / մեկ դպրոց / համալրվեցին գրքերով ։
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին մարզային նախաձեռնությունների մասին

42