«Դասավանդի'ր, Հայաստան» Տարեկան Հաշվետվություն2022 2022 | Page 45

43
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին մագիստրոսական ծրագիրի մասին

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ . ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Հայաստանի պետական կրթական համակարգը բախվում է կադրերի խիստ մեծ պակասի խնդրին ։ Եթե պարզ նկարագրենք , ապա համալսարանն ավարտելուց հետո սակավաթիվ շրջանավարտներ են ընտրում դասավանդելը որպես մասնագիտություն ։ Միևնույն ժամանակ ներկայում աշխատող բազմաթիվ ուսուցիչներ մոտենում են թոշակի տարիքին ։ Հայաստանի գյուղական համայնքների դպրոցներում ուսուցիչների պակաս կա ՝ հատկապես ԲՏՃՄ առարկաներ դասավանդողների ։ Մեր պատասխանն այդ կադրային ճգնաժամին 2022 թ . նախագծված ու մեկնար- կած Ուսուցիչների առաջնորդության մեր մագիստրոսական ծրագիրն է Երևանի պետական համալսարանի ( ԵՊՀ ) Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում ։
ԱՄՓՈՓԱԳԻՐ
Ծրագրի նպատակն է կրթել առաջնորդների հաջորդ սերնդին , որը կփոխակերպի կրթությունը Հայաստանում ՝ համակարգային մտածողությամբ ջատագովելով կրթական արդարության համար ։ Մագիստրոսական ծրագիրը մանկավարժի որակավորում , ինչպես նաև Հայաստանում առաջինը ուսուցիչների առաջնորդության մասնագիտացում է տալիս հաջողակ մասնակիցներին ։ Աշակերտները կսովորեն զարգացնել թե սեփական անձի , և թե այլոց առաջնորդության որակները , ինչպես նաև կհիմնեն ու կղեկավարեն արդյունավետ աշխատող թիմեր ։
Ծրագիրը կես դրույքով է և տևում է մեկուկես տարի ։ Առայժմ կարող են դիմել միայն « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի առաջին տարում դասավանդող ուսուցիչները , հատկապես մանկավարժության բարձրագույն կրթության որակավարում չունեցող ։ 2022 թվականին ութերորդ խմբի քսանվեց ուսուցիչ-առաջնորդ միացել է ծրագրին :

43