«Դասավանդի'ր, Հայաստան» Տարեկան Հաշվետվություն2022 2022 | Page 43

41
« Մեր թիմն առաջին անգամ մասնակցեց ինկուբացիոն ծրագրին , և ես վստահ կարող եմ ասել , որ Կայծը օգնեց մեզ ստեղծել ամուր , նվազագույն պայմաններին համապատասխանող արդյունք ու հիմնել արդյունավետ աշխատող համախմբված թիմ ։ Շնորհակալ ենք Կայծի թիմին արվող աշխատանքի համար »։
Աստղիկ Մնացականյան Առաջին սերնդի Շրջանավարտ-դեսպան Կայծի մասնակից (« Նոր Դաս » ծրագիր )
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին « Կայծ » սոցիալական նորարարության ինկուբատորի մասին
ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ
« Կայծ » սոցիալական նորարարության ինկուբատորը մեր ինկուբատոր ծրագրերից մեկն է ՝ հասանելի « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի շրջանավարտներին ։ Այն մեր շրջանավարտներին հնարավորություն է տալիս ստանալ մենթորի աջակցություն և իրենց նախկին աշակերտների ու համայնքների հետ նորարար ծրագրեր մեկնարկելու համար դիմել դրամաշնորհի :
2022 թվականին ծրագիրն ավարտեց Կայծի ամենաառաջին խումբը , որի մեջ
երկու ստարտափեր էին . Հավասարը ՝ հատուկ կարիքներով աշակերտների ուսուցման նյութերի ադապտացման բջջային հավելվածը և Զարդենին ՝ սոցիալական ձեռնարկությունը , որը աղջիկներին ուսուցանում է կայուն ագրոբիզնեսի պրակտիկ մոտեցումներ ՝ Արարատի մարզի Դարբնիկ գյուղում ջերմոցային ծրագրում ուտելի ծաղիկներ աճեցնելու միջոցով ։ Կայծի շնորհիվ այժմ այս ստարտափերը կայուն ինքնաֆինանսավորվող կազմակերպություններ են , որոնք շարունակում են աճել ու տեղի մարտահրավերներին իրական ու պրակտիկ լուծումներ գտնել ։
Տարեկան հաշվետվություն 2022

41