40
Բեղունցը նախագծեց իր համայնքը մաքուր պահելու մի ծրագիր , որը խթանում էր աշակերտների քաղաքացիական պատասխանատվությունն ու հարստացնում աղբի վերամշակման վերաբերյալ գիտելիքները ։ Աշակերտները հավաքեցին իրենց համայնքի աղբը , տեսակավորեցին վերամշակման ենթակա նյութերը և ուղարկեցին դրանք վերամշակման կենտրոններ ։ Ծրագրում պատրաստվեցին առցանց տեսանյութեր , համայնքային խաղեր , իսկ ողջ քաղաքկում փակցվեցին պաստառներ « Եկե՛ք մաքուր պահենք մեր համայնքը » կոչով , որպեսզի խրախուսեն մյուսներին մաքուր պահել իրենց համայնքը ։
Բագարան գյուղում Վանուհի Եղիկյանը իր աշակերտների հետ միասին հիմնեց « Բագարանի չիր » մրգերի չրի բրենդը ։ Նրանք սովորեցին չիր պատրաստել ու ձեռք բերեցին դրանց վաճառքի մարքետինգային հմտություններ ։ Նրանք այժմ գործարկում են իրենց ֆեյսբուքյան էջը ՝ չիրը վաճառելու ու բրենդն առաջ մղելու համար , իսկ վաճառքից գոյացած շահույթով զանազան իրեր են գնում համայնքի դպրոցի համար ։ Մինչ այժմ նրանք արդեն գնել են աթոռներ ու սեղաններ Բագարանի միջնակարգ դպրոցի համար ։
« Մենք ցանկանում էինք իրագործել այնպիսի գաղափար , որը կշարունակվի համայնքում ՝ իմ հեռանալուց հետո ևս . աշակերտներին սովորելու և զարգանալու հնարավորություն տվող մի ծրագիր ։ Այդ պատճառով աշակերտները ավելի ակտիվ մասնակցեցին նախաձեռնության յուրաքանչյուր բաղադրիչին , որը մենք անվանեցինք « Բագարանի չիր »։ Սա հավաքական առաջնորդության հրաշալի օրինակ է , ինչպես նաև ցույց է տալիս , թե ինչի կարելի է հասնել , երբ նպաստում ես աշակերտների մոտ ծրագրի հանդեպ սեփականության զգացմանը և խթանում երիտասարդ առաջնորդների զարգացումը ։»
Վանուհի Եղիկյան Վեցերորդ սերնդի Ուսւոցիչ-առաջնորդ Արմավիրի մարզի Բագարան գյուղ
40
Դասավանդի՛ր , Հայաստան