«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Page 97

95

Մարքեթինգի և բրենդի ռազմավարություն

Մարքեթինգի և բրենդի ռազմավարության թիմում իսկական բանասացներ են : Նրանք վարում են հիմնադրամի կայքն ու սոցիալական մեդիայի հարթակները , նյութեր են հայթայթում դպրոցական համայնքներից , ամրապնդում մեր կապը լրատվամիջոցների հետ , կերտում և կիսվում են « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի գործունեության վերաբերյալ պատմություններով : Թիմը աշխատում է բոլոր բաժինների հետ ՝ արտաքին լսարանին ներկայացնելով կրթական հավասարությանը միտված մեր աշխատանքը : Ստեղծելով և տարածելով վիզուալ և գրավոր նյութեր ՝ թիմը ջանք չի խնայում ՝ բարձրացնելու մեր հիմնա- դրամի մասին իրազեկության աստիճանը Հայաստանում և նրա սահմաններից դուրս , ինչը հատկապես կարևոր է ֆոնդհայթայթման տեսանկյունից :
Ինչպես նշվեց վերևում , 2021թ . Մարքեթինգի և բրենդի ռազմավարության թիմը բազում տեսահոլովակներ պատրաստեց « Hope For Armenia » վիրտուալ դրամահավաքի համար : Արդյունքում « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի սոցիալական մեդիայի ներգրավվածությունն աճեց 10 % -ով , վեբկայքի այցելությունն ավելացավ 30 % -ով : Ուսումնառության և նորարարության թիմի հետ համատեղ նրանք օգոստոսին կազմակերպեցին մեր « Նավասարդ »՝ շրջանավարտներին նվիրված միջոցառումն ու մրցանակաբաշխությունը : Թիմը նաև թողարկել է 2021 թվականի հավաքագրման և դրամահավքների մեր արշավների , ինչպես նաև « Սերունդ » և « Կայծ » ծրագրերի նյութերը : Տարվա ընթացքում Մարքեթինգի և բրենդ ռազմավարության թիմը պատրաստել է նաև « Դասավանդի՛ր , Հայաստան » փոդքասթի վեց դրվագ : Դրանք կրթության վերաբերյալ արված առաջին փոդքաստներն էին Հայաստանում և Արցախում : Փոդքաստը դարձել է հարթակ կրթության շահագրգիռ կողմերի ՝ ուսանողների , ուսուցիչների , « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի անձնակազմի , գիտնականների , հոգեբանների և գործընկերների համար , որտեղ նրանք կիսվում
Տարեկան հաշվետվություն 2021

95