«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Page 98

96 Դասավանդի՛ր , Հայաստան
են իրենց պատկերացումներով և քննարկում կրթության ոլորտում ամենաթարմ միտումները :
Այս տարվա առաջնահերթությունների շարքում էր « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի աշակերտների նորարարական ծրագրերի լուսաբանումը : Թիմը համակարգել է մեր աշակերտների մասնակցությունը « Videos for Change », միջազգային հարթակում , որը միավորում է փոփոխության երիտասարդ առաջամարտիկներին և բարձրաձայնում նրանց մտքերը սոցիալական խնդիրների վերաբերյալ : Իրենց ամենամյա մրցույթի շրջանակներում մասնակիցները զարգացնում են սոցիալական հիմնահարցերով ներգրավվելու իրենց հմտությունները ՝ ստեղծելով մեկ րոպեանոց տեսանյութեր համայնքների խնդիրների վերաբերյալ : 2021թ . մեր աշակերտների կողմից պատրաստած երկու տեսահոլովակները եզրափակիչ փուլ անցած 25 հոլովակների շարքում էին ։ Լոռու մարզի Ծաղկաշատ գյուղի աշակերտների կողմից իրականացվող « Սննդակարգի բաերլավում » նորարարական նախագիծն արժանացել է Երիտասարդական նախաձեռնությունների պարգևի : Լոռու մարզի Կաթնառատ գյուղի աշակերտները արժանացան « McCall McBain Climate Action » մրցանակին իրենց « Ջուր հանուն կյանքի » նախագծի համար : Նոյեմբերին « Ջուր հանուն կյանքի » հոլովակը ցուցադրվեց Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության 26-րդ համաժողովում ( COP26 ) Գլազգոյում , Շոտլանդիա : Դեկտեմբերին մենք աշակերտներին ուրախությամբ շնորհեցինք վկայականներ ծրագրին մասնակցելու համար մեր Վանաձորի գրասենյակում կազմակերպված միջոցառման ընթացքում ։ Վերջինիս ներկա էին մեր Ուսուցիչ-առաջնորդները , տնօրենները և աշխատակազմի անդամները :
2021թ . մարքեթինգի և բրենդի ռազմավարության թիմը աշխատանքներ է տարել հիմնադրամի կայքի բովանդակության 90 % -ի վրա : Մեր կայքը հարստացավ 15 նոր էջերով , որոնք տեղեկություններ են պարունակում մեր հիմնական ծրագրի , համայնքային նորարարական ծրագ-
Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին « Videos for Change » -ի մասին

96 Դասավանդի՛ր , Հայաստան