«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Page 96

94
քայլերի , Չորաթան գյուղի աշակերտների հեղինակած նորարարական նախագծի և Թախտայի հիմնական դպրոցում « Սերունդ » փորձարարական ծրագրի մասին : Հաղորդման հետևորդները վայելեցին « Հայաստանի փոքրիկ երգիչներ » երգչախմբի , « System of a Down » խմբի մենակատար Սերժ Թանկյանի ՝ արցախցի աշակերտների հետ ելույթները , ինչպես նաև մեր տարբեր դպրոցական համայնքների ներկայացուցիչների Քոչարի պարը :
« Hope For Armenia » -ին իրենց աջակցության խոսքերն արտահայտեցին նաև ՀՀ կրթության , գիտության , մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը , Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սի- նանյանը , Kizazi-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Նիկ Քենինգը , Deutsche Post DHL Group-ի Կայունության , հաղորդակցության և ծրագրերի ղեկավար Քրիստոֆ Սելիգը , « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի խորհրդի անդամ Ալիս Պետրոսյանը և այլք : Մենք խրախուսական խոսքեր ստացանք նաև հայկական սփյուռքի հայտնի ներկայացուցիչներից , ինչպիսիք են Շերը , Քիմ Քարդաշյանը , Քերոլին Ռաֆայելյանը , Էլինա Ավոբյանը , Արաքսյա Կարապետյանը և ուրիշներ ։ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը մեծապես երախտապարտ է մեր աջակից , Կալիֆորնիայում բնակվող բժիշկ և պրոդյուսեր Դոկտոր Էրիկ Իսրայելյանին , ում ներդրումն անգնահատելի է մեր հիմնադրամի գործունեության և այս միջոցառման կազմակերպան մեջ ։
« Հայաստանի ու Արցախի երեխաները բախվեցին ծանր խնդիրների հետ , սակայն միևնույն է , ոչինչ չի կարող մարել նրանց պայծառ միտքն ու հետաքրքրասիրությունը ։ Կրթությունն առանցքային դեր ունի նրանց ապագայի հարցում ։ « Դասավանդիր , Հայաստան » -ը լավագույն հարթակներից է , որը հնարավորություն է տալիս ներգրավելու նվիրյալ ու ոգեշնչող ուսուցիչների , ովքեր իրենց ժամանակն ու մասնագիտությունն են ներդնում հանուն հայ երեխաների կրթական առաջընթացի »։
դոկտոր Էրիկ Իսրայելյան Բժիշկ , պրոդյուսեր , բարերար և « Դասավանդիր , Հայաստան » -ի բարեկամ

94

Դասավանդի՛ր , Հայաստան