Սքա՛ն արա , իմացի՛ր ավելին « Hope For Armenia » ծրագրի մասին
Hope For Armenia
2021թ . սկսվեց անորոշության պայմաններում : Հայաստանը փորձում էր վերականգնվել Արցախյան պատերազմից և շարունակվող համաճարակից ։ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ում մեր հույսն առ ապագա և երեխաների նկատմամբ պատասխանատվությունը շարունակում էր մեզ առաջ մղել մեր ճանապարհի յուրաքանչյուր քայլում : Չնայած բոլոր տարակուսանքներին ՝ « հույս » -ի շուրջ համախմբվեցին մեր անձնակազմն ու դպրոցական համայնքները , և այն դարձավ նաև մեր առաջին առցանց դրամահավաքի թեման : 2021 թվականի մայիսի 6-ին մեր Արտաքին կապերի թիմի կողմից պատրաստված « Hope For Armenia » մեկժամյա հաղորդումը հեռարձակվեց մեր կայքում , սոցիալական մեդիայում և Միացյալ Նահանգներում ՝ PanArmenian TV հեռուստաընկերության միջոցով : Խատուտիկ ծաղիկն ընտրվեց որպես միջոցառման խորհրդանիշ ՝ սփռելով հույսի սերմերը Հայաստանում և Արցախում ։ նանային դեբյուտ »: Հաղորդումը , որը հազարավոր դիտումներ էր ունեցել , ներկայացնում էր մեր աշխատանքի մասին վավերագրական նյութեր , աջակիցների և հայտնի մարդկանց կարծիքներ , ինչպես նաև երաժշտական կատարումներ : Միջոցառման ժամանակ « Դասավանդի ՛ ր , Հայաստան » -ը մեկնարկեց « Nation-Builders » դպրոցների հովանավորության ծրագիրը և անցկացրեց աճուրդ ՝ Գրեմմիի մրցանակակիր « System of a Down » խմբի կողմից տրամադրված պարագաներով : Երեք ամսվա ընթացքում մեր Մարքեթինքի և բրենդ ռազմավարության թիմը պատրաստեց մոտ 30 հոլովակ « Hope For Armenia » -ի համար : Մեկժամյա ծրագրի շրջանակներում թիմը վավերագրական ֆիլմեր ներկայացրեց Արցախյան պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո մեր կողմից իրականացվող « Արտակարգ իրավիճակում կրթություն » ծրագրի մեր
« Դասավանդի՛ր , Հայաստան » -ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը և գործադիր տնօրենի տեղակալ Ռուիզ Քլարքը « Hope For Armenia » ծրագիրը մատուցեցին որպես մեր « գար-
Տարեկան հաշվետվություն 2021 93