«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Page 89

87
« Դասավանդի՛ր , Հայաստան » -ի ցանկացած գործընկեր դպրոց , որն իր կազմում ունի առնվազն 15 ուսուցիչ և երկու թափուր առարկայական հաստիք , կարող է դիմել « Սերունդ » ցանցին միանալու համար : « Դասավանդի՛ր , Հայաստան » -ն առաջնահերթություն է տալիս սահմա- նամերձ համայնքներին : Այս օրերին « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը դիմում է ՀՀ ԿԳՄՍ-ին ՝ « Սերունդ » -ի մոդելը ՝ որպես կրթական միջավայրի բարելավման եռամյա ծրագիր ՝ երկրով մեկ իրականացման երաշխավորում ստանալու նպատակով :
« Մենք աշխատում ենք տեղի ուսուցիչների հետ , ովքեր շատ փորձառու են ու բաց նոր նախաձեռնությունների համար ։ Նրանք ընդունում են արդի ու թարմ դասավանդման մեթոդների անհրաժեշտությունը »:
Մարինե Մեջինյան Դիլիջանի թիվ 2 դպրոցի տնօրեն ։
« Մեր երեխաները դառնում են առանց կաղապարների , քննադատական մտածողությամբ օժտված մարդիկ ։ Նրանք լսում են իրենց հասակակիցներին , քննարկում են խնդիրներ , կարծիքներ ձևավորում ու ամենակարևորը ՝ չեն վախենում սխալվելուց »։
Հասմիկ Գասպարյան « Սերունդ » ծրագրի ծնող
Տարեկան հաշվետվություն 2021

87