Քայլ դեպի տուն
2021թ . ամռանը « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը խորացրեց իր համագործակցությունը Հայաստանի Սփյուռքի հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ ՝ « Քայլ դեպի տուն » ամառային ճամբարն իրականացնելու նպատակով : Չորրորդ տարին անընդմեջ « Դասավանդի ՛ ր , Հայաստան » -ի Շրջանավարտ-դեսպանները վերահսկում են ճամբարի կրթական բաղադրիչը , որի նպատակն է կապել Սփյուռքի երիտասարդներին իրենց հասակակիցների և հայաստանյան մշակույթի հետ : Հունիսի 21-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում ճամբարին մասնակցեցին 360 պատանիներ 25 երկրներից : Երեսունվեց « Դասավան- դի ՛ ր , Հայաստան » -ի Շրջանավարտդեսպաններ մասնակցեցին ճամբարի բոլոր չորս երկշաբաթյա հոսքերի պլանավորմանն ու իրականացմանը :
Ճամբարի ծրագիրն ընդգրկում էր հայոց լեզվի և պատմության դասընթացներ և էքսկուրսիաներ դեպի Հայաստանի 22 պատմամշակութային վայրեր : Մասնակիցներն իրենց սովորած նյութերից ընտրեցին մեկ թեմա և աշխատեցին միմյանց հետ ՝ իրենց ընկեր ճամբարականների համար թեմատիկ միջոցառում նախագծելով և կազմակերպելով : Ընդհանուր առմամբ , աշակերտները կազմակերպեցին վեց տարբեր միջոցառումներ ՝ ինտերակտիվ թատրոն , վիկտորինաներ , վլոգինգի մրցույթ , սպորտային մրցույթ , լուսանկարների ցուցահանդես և տաղանդների շոու : Այսպիսով , աշակերտներն հենց իրենք
« Ինձ համար պատիվ է « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի հանուն կրթական հավասարության Շրջանավարտ-դեսպան լինելը , քանի որ ես կարող եմ աշխատել տարբեր մարդկանց հետ ու անել ամենը , որպեսզի բոլոր աշակերտներն ունեն կրթության հավասար և արդար հնարավորություն ։ Ես վստահ եմ ՝ նրանք դառնալու են վաղվա պատասխանատու քաղաքացիներն ու առաջնորդները »։
Մարիամ Մարիկյան « Քայլ դեպի տուն » ծրագրի ազգային պարերի ուսուցիչ ու « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի Շրջանավարտ-դեսպան
88 Դասավանդի՛ր , Հայաստան