«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Page 88

86 Դասավանդի՛ր , Հայաստան
Ինչպես մեր երկամյա Առաջնորդության զարգացման հիմնական ծրագրի դեպքում , այնպես էլ « Սերունդ » -ի դեպքում ՝ հիմնաքարը նույնպես մարդիկ են : Համագործակցային մակարդակում « Սերունդ » -ի ղեկավարը համակարգում է ողջ ցանցը և վերահսկում է ինչպես ռազմավարությունը , այնպես էլ յուրաքանչյուր դպրոցում « Սերունդ » -ի Առաջնորդության զարգացման ղեկավարներին : Նրանց պատասխանատու են կրթական միջավայրի բարելավման ծրագրի իրականացման համար և նախապատրաստվում են հետագայում զբաղեցնել վարչարարական դերեր հանրկրթական ուսումնական հաստատություններում : Բոլոր գործող ուսուցիչները դառնում են « Սերունդ » -ի ուսուցիչներ : Բացի այդ , մենք դպրոցում տեղակայում ենք « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի առնվազն երկու Շրջանավարտ-դեսպանների ՝ որպես Դասավանդող առաջնորդներ ( այսինքն ՝ ուսուցիչների ուսուցիչներ ): Անձնակազմի այս մոդելը կրկնվում է « Սերունդ » -ի յուրաքանչյուր դպրոցում և ստեղծում հմուտ և առաջնորդական հմտություններ ունեցող մարդկանց լայն էկոհամակարգ , ովքեր հետագայում դառնում են երկրի կրթության ոլորտի առաջնորդներ :

86 Դասավանդի՛ր , Հայաստան