մասնագիտական կարողությունները : Դասավանդման առաջնորդներ նաև աշխատում են աշակերտների հետ , որոնց դասավանդում են շաբաթական մի քանի ժամ , ինչի շնորհիվ նրանք վերհանում են իրենց լավագույն փորձը և կիսվում գործընկերների հետ :
2021թ . մենք մեկնարկեցինք մեկ այլ ուղի ՝ Կառավարում հասարակական ոլորտում ՝ գործընկերային ծրագրի ձևաչափով : Երկու տարվա ընթացքում Շրջանավարտ-դեսպանները պետք է կես դրույքով աշխատեն մեր անձնակազմի հետ որպես կազմակերպության թիմի մի մաս : Ծրագրի երկրորդ տարում նրանք տեղափոխվելու են այլ թիմ ՝ այլ փորձառնություն ձեռք բերելու նպատակով : Այժմ այս ծրագրում են թվով 39 Շրջանավարտ-դեսպաններ ։ Նրանք ձեռք են բերում գործնական հմտություններ հասարակական կազմակերպությունների կառավարման ոլորտում , իսկ նրանց թիմերը հաճախ ստանում են կարևոր խորհուրդներ Գործընկերային ծրագրի մասնակցիներից , քանի որ վերջիններս մեր ծրագրին ծանոթ են ներսից : Ծրագրի շրջանակներում « Դասավանդի ՛ ր , Հայաստան » -ն անվճար անգլերեն լեզվի դասընթացներ է առաջարկում այն Շրջանավարտ-դեսպաններին , ովքեր ունեն իրենց օտար լեզվի հմտությունները բարելավելու կարիք ունեն ։
« Դասավանդի՛ր , Հայաստան » -ի նպատակն է վերափոխել երկիրը կրթության միջոցով , և մենք հավատում ենք մեր աշակերտների և նրանց ուսուցիչների ներուժին ՝ այդ փոփոխության իրագործման հարցում : Այդ իսկ պատճառով մեր ծրագիրը աշակերտներին , Ուսուցիչառաջնորդներին և Շրջանավարտդեսպաններին հնարավորություն է տալիս իրականացնել նորարարական ծրագրեր մեր Սոցիալական նորարարության ուղիների միջոցով : Երկու տարվա ընթացքում փորձարկելով մեր աշակերտական նորարարական ծրագրերը , ուսուցիչների առաջնորդած համայն-
76 Դասավանդի՛ր , Հայաստան