քային նորարարական ծրագրերը և Շրջանավարտ-դեսպանների « Կայծ » սոցիալական նորարարությունների ինկուբատորը ՝ այժմ մենք միավորում ենք մեր ծրագրի այս բաղադրիչները մեկ Նորարարական աքսելերատոր ծրագրում : Ծրագրի կառուցվածքն ունի եռամյա նորարարական շղթայի ձևաչափ . այն է ՝ յուրաքանչյուր տարի մի փուլը մյուսին կլրացնի « պարուրաձև ուսումնառություն » կոչվող մոտեցման կիրառմամբ . 1 ) աշակերտական նորարարություն , 2 ) համայնքային նորարարություն , 3 ) սոցիալական նորարարություն : Պարուրաձև ուսուցման միջոցով նյութերը , թեմաները և առարկաները վերարտադրվում են : « Դասավանդի՛ր , Հայաս- տան » -ում մենք մշակել ենք այս մոտեցումը ՝ կրկին ներմուծելով այնպիսի առանցքային հասկացություններ , ինչպիսիք են « դզիայն մտածելակերպ » -ը , SMART նպատակների սահմանումը , գործողությունների պլանների և բյուջեների մշակումը , գաղափարների ներկայացումն ու մեր Առաջնորդության զարգացման ծրագրի ողջ ընթացքում ազդեցության գնահատումը ։ Մենք հավատում ենք , որ եթե այս հայեցակարգերը դառնան մեր մտածողության մի մասը , ապա դրանք կստեղծեն կրթության նվիրյալների մի նոր սերունդ , ովքեր կմտածեն կաղապարից դուրս և կզարգացնեն Հայաստանի կրթական համակարգը :
Տարեկան հաշվետվություն 2021
77