Շրջանավարտդեսպաններ
« Դասավանդի՛ր , Հայաստան » -ը ուղիներ և հատուկ ծրագրեր է մշակել Շրջանավարտ-դեսպանների համար , որպեսզի նրանք շարունակեն մասնագիտորեն զարգանալ և մնալ կրթության ոլորտում : Ներկայումս , մենք ունենք չորս այդպիսի ուղիներ ՝ Դասավանդման առաջնորդության ուղի , Կառավարում հասարակական ոլորտում ( գործընկերների ծրագիր ), Սոցիալական նորարարության ուղի և « Սերունդ » դպրոցական առաջնորդության ուղի : Հնարավորություն տալով մեր Շրջանավարտ-դեսպաններին սովորել և զարգանալ այս ուղիներով ՝ մենք ձգտում ենք ներկայացնել հավաքական առաջնորդության ուժը և ստեղծել հարյուրավոր լուսավոր կետեր ամբողջ երկրում :
Այս տարի մենք ստեղծեցինք Դասավանդման առաջնորդության ուղին , ինչի շնորհիվ մենք ներկայումս ունենք Հայաստանի և Արցախի համայնքներում ապրող և աշխատող ինը Դասավանդման առաջնորդներ : Դասավանդման առաջնորդները տեղակայվում են դպրոցական համայնքներում որպես լրիվ դրույքով աշխատող քոուչեր : « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը սովորեցնում է նրանց վերապատրաստել իրենց տեղակայման դպրոցներում գտնվող ուսուցիչներին և ամրապնդել իրենց
« Ես միշտ ցանկացել եմ ունենալ աշխատանք , որի միջոցով կօգնեմ ուրիշներին , հատկապես ՝ երեխաներին ։ Ահա այդ ժամանակ էլ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը հայտնվեց իմ կյանքում ։ Ես Ուսուցիչ-առաջնորդների ամենաառաջին խմբում էի 2015թ .։ Որպես Ուսուցիչ-առաջնորդ ՝ չկար ավելի հաճելի բան ինձ համար , քան իմ աշակերտների աչքերի փայլը ։ Այսօր իմ և իմ աշակերտների ու « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի միջև ստեղծված կապը իմ կյանքի նշանակալից մասն է կազմում ։ Որպես այժմ գործող Առաջնորդության ուղիների ղեկավար ՝ ես օգնում եմ ինձ պես Շրջանավարտդեսպաններին ՝ պահպանել կապն ու նվիրումը մեր շարժմանը »։
Արմինե Գևորգյան Առաջին սերնդի Շրջանավարտ-դեսպան ու Առաջնորդության ուղիների ղեկավարը
Տարեկան հաշվետվություն 2021 75