«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Page 76

« ՆԱՎԱՍԱՐԴ » ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՐԵԿՈ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
74

ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ .

« ՆԱՎԱՍԱՐԴ » ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՐԵԿՈ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
2021թ . օգոստոսի 25-ին « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը կազմակերպեց « Նավասարդ » ավարտական երեկո և մրցանակաբաշխություն շրջանավարտ Ուսուցիչ-առաջնորդների համար : Որպես թեմա ընտրեցինք Նավասարդը ՝ հին հայկական ամանորը , որի առթիվ մարդիկ իրենց հետ բերում էին տարվա պտուղների առաջին բերքը ։ Մենք ևս , միասին այդ օրը քաղում էինք ուսուցիչների աշխատանքի պտուղները Հայաստանում և Արցախում : Միջոցառումը նվիրված էր հինգերորդ սերնդի Ուսուցիչ-առաջնորդներին , ովքեր ավարտել էին իրենց երկամյա աշխատանքը , ինչպես նաև չորրորդ սերնդի Ուսուցիչ-առաջնորներին , որոնց 2020 թվականի ավարտական երեկոն չեղարկվել էր համավարակի պատճառով : Մենք հավաքվել էինք որպես մեկ միասնություն ու մեծ համայնք ՝ տոնելու հանուն կրթական հավասարության իրենց ներդրումը և աշխատանքը , իրենց աճը ՝ որպես դասավանդողներ և իրենց նոր ճանապարհի սկիզբը ՝ որպես Շրջանավարտ-դեսպաններ :
Արարողությանը մասնակցեցին 150 հյուրեր ։ Միջոցառումը , որը վարում էին « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի աշակերտներից մեկն ու Շրջանավարտ-դեսպանը , սկսվեց մեր տարին ամփոփող ներածական տեսահոլովակով , որում արտացոլված էր ՔՈՎԻԴ-19 համավարակի և արցախյան պատերազմի սկիզբը , ինչպես նաև մեր դպրոցական համայնքների ճկունության և նորարարության մասին պատմող դրվագներ : Ծրագրում ելույթներով հանդես եկան նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը , մեր հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը , փոխտնօրեն Ռուիզ Քլարքը և տեսաուղերձով ահդնես եկավ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի Հոգաբարձուների խորհրդի անդամ Ալիս Պետրոսյանը : Միջոցառման ավարտին շրջանավարտներին տրվեցին բյուրեղյա գրատախտակներ և ծրագրի ավարտական վկայականներ , որի դիզայնը պատրաստվել էր մեր Մարքեթինգի և բրենդ ռազմավարության թիմի կողմից :
ՔՈՎԻԴ-19 համավարակից և արցախյան պատերազմից ի վեր ՝ « Նավասարդ » ավարտական երեկոյի և մրցանակաբաշխության արարողությունը ևս մեկ հնարավորություն էր հավաքվելու որպես մեկ միասնական համայնք : Շատ ծանր տարի ունենալուց հետո մենք կարողացանք համախմբվել և տոնել « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի արդյունավետ գործունեության յոթ տարիները Հայաստանում և Արցախում : Երեկոյի գեղեցիկ ամփոփումը ձեռք ձեռքի տված Քոչարին էր ՝ Նեմրա խմբի կենդանի կատարման ներքո :

74