«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Seite 64

ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԱՆԳԼԵՐԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ
62 Դասավանդի՛ր , Հայաստան

ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ .

ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԱՆԳԼԵՐԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ
11-ամյա Դիանա Կարապետյանը սովորում է Արցախի Կաղարծի համայնքի միջնակարգ դպրոցում : Նա միշտ ցանկացել է սովորել անգլերեն , որպեսզի կարողանա շփվել « աշխարհի » հետ : Լեզվի հետ ծանոթությունը սկսվեց , երբ Կաղարծի համայնք տեղափոխվեց Աննա Արսենյանը ՝ ներկայիս Դասավանդման-առաջնորդը և հինգերորդ սերնդի շրջանավարտ դեսպանը : « Մի օր տեսա « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի մասին հայտարարությունը : Մտածեցի ՝ սա իմ հնարավորությունն է ՝ աջակցելու Արցախին և օգնելու գյուղական համայնքներին զարգանալ », - բացատրեց Աննան , ով դասավանդելը համարում է իր կյանքի առաքելությունը ։ Աննան միացել է մեր Առաջնորդության զարգացման ծրագրին 2019թ . և տեղակայվել Արցախի Չարեքթար գյուղում , թեև նրա գործունեությունը կիսատ մնաց Արցախյան պատերազմի հետևանքով ։ 2021թ . Աննան միացավ մեր « Արտակարգ իրավիճակում կրթություն » ծրագրի թիմին ՝ Կապանում աջակցելով Արցախից տեղահանված աշակերտներին : Այսօր նա Դասավանդման առաջնորդ է , և դասավանդում է Կաղարծի միջնակարգ դպրոցի աշակերտներին և վերապատրաստում ուսուցիչներին :
Աննայի օգնությամբ Դիանայի անգլերեն լեզվի հմտությունները արագ զարգացան : Նա սկսեց քերականությունից , այնուհետև անցավ գրքեր կարդալուն և դրանք դասընկերների հետ անգ- լերեն լեզվով քննարկելուն : « Սկզբում ինձ դժվար էր տրվում քերականությունը : Միսս Աննան ինձ ցույց տվեց ՝ ինչպես հաղթահարել դժվարությունները և առաջարկեց տարբեր գրքեր կարդալ : Նա օգնեց ինձ անձնապես աճել և զարգացնել իմ քննադատական մտածողությունը », - ասաց Դիանան , ով ոգևորված է անգլերեն գրականության լայն տեսականիով :
Մեկ տարի անց Դիանան գրանցվեց անգլերեն լեզվի տարածաշրջանային օլիմպիադային : Մրցույթն անցկացվում էր դպրոցական , մարզային և հանրապետական մակարդակներով : 2021թ . նա գերազանցեց բոլոր սպասելիքները ՝ դառնալով Արցախի տարածաշրջանային հաղթող : « Ես հպարտ եմ , որ հաղթել եմ անգլերեն լեզվի տարածաշրջանային օլիմպիադայում : Բայց ես չեմ ուզում հիմա կանգ առնել ։ Ավելի շատ կաշխատեմ ՝ հաջորդ մրցույթում էլ ավելի լավ արդյունքների հասնելու համար », - ասաց Դիանան ։ Իր ճանապարհով գնալ ցանկացող աշակերտներին նա խորհուրդ է տալիս շատ կարդալ , չամաչել խոսելուց , նպատակ դնել և գնալ դրա հետևից :
« Վստահ եմ ՝ սա Դիանայի համար միայն սկիզբն է », - ասաց Աննան ՝ հպարտությամբ լցված իր և իր աշակերտի հաջողությամբ : « Գիտելիքը զենք է , որով ուսանողները կարող են զինվել իրենց երազանքներին ու նպատակներին հասնելու համար »։

62 Դասավանդի՛ր , Հայաստան