Տվյալներ և գնահատում
« Դասավանդի՛ր , Հայաստան » -ում մենք կերտում ենք առաջնորդների շարժում , ովքեր պատրաստ են իրենց ներգործությամբ ստեղծել հավասար և արդար կրթական հնարավորություններ Հայաստանի և Արցախի երեխաների համար : Յուրաքանչյուր տարի մենք օգտագործում ենք հատուկ գործիքակազմ մեր առաջընթացն ու ներգործությունը չափելու համար : Այն օգտագործվում է ինչպես կազմակերպության ներսում , այնպես էլ ՝ մեր դպրոցական համայնքների բոլոր մակարդակներում : Հասկանալու համար , թե ինչպես են Ուսուցիչ-առաջնորդներն ընկալում մեր կազմակերպչական մշակույթը , « Դասավանդի՛ր , Հայաստան » -ն իրականացնում է « Քոչարի » մշակութային հետազոտությունը : Որպեսզի չափենք , թե ինչպես են աշակերտները վերաբերվում կամ ընկալում իրենց ուսուցիչներին և դասարանային միջավայրը , մենք անց ենք կացնում « Պանորամա » աշակերտական հարցում : Բացի այդ , մենք օգտագործում ենք գնահատման երեք այլ գործիքներ ՝ մեր աշակերտների շրջանում ակադեմիական և սոցիալ-հուզական ուսումնառության արդյունքները չափելու համար ՝ « Աշա- կերտի ձայն » ռուբրիկը , Աշակերտական առաջնորդության ինքնագնահատման թերթիկը և Աշակերտների ակադեմիական գնահատումները ։
Մեր կազմակերպության Առաջնորդության տեսությունը ստեղծելուց ի վեր մենք իրականացրել ենք « Քոչարի » մշակութային հետազոտությունը ՝ պարզելու մեր կազմակերպչական մշակույթի վերաբերյալ Ուսուցիչ-առաջնորդների ընկալումները : Հետազոտությունը բացահայտում է , թե ինչպես են Ուսուցիչառաջնորդները վերաբերվում մեր 2050թ . Խոստմանը , հանուն կրթական հավասարության շարժմանը , և թե որքանով են նրանք գնահատված և ընկալված « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի կողմից :
Տարեկան Հաշվետվություն 2021
63