«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Page 63

61
համալրվեցին նաև « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի Շրջանավարտ-դեսպանների շտերմարանից : Ծրագրում ներգրավված օգնականներից 12-ը Արցախից տեղահանված ուսուցիչներ էին : Ընդհանուր առմամաբ , Արտակարգ իրավիճակում կրթություն իրականացնող տասնմեկ մասնագետ 2021թ . դիմեցին « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի Առաջնորդության զարգացման ծրագրին :
« Արտակարգ իրավիճակում կրթություն » իրականացնող մասնագետները Հայաստանի ութ մարզերում , Երևանում և Արցախում աշխատեցին տեղահանված աշակերտների հետ : Այս նախաձեռնության շնորհիվ մենք համագործակցեցինք 75 դպրոցների հետ , աշխատեցինք ընդհանուր առմամբ 1,800 աշակերտ- ների հետ ՝ օրական միջինում գործ ունենալով 800 աշակերտի հետ : Մինչև հունիս մեր ծրագիրը հասանելի դարձավ Հայաստանում Արցախից տեղահանված յուրաքանչյուր վեց աշակերտից մեկին : Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության միջոցով աշակերտները միասին մշակեցին 130 նորարարական ծրագրեր : Այդ ծրագրերից 20-ը անցան կիսաեզրափակիչ փուլ , իսկ երեքը ստացան ֆինանսավորում ՝ դրանք մինչև 2022 թվականի հունիս ամիսն իրականացնելու ակնկալիքով : Գարնանը մեծ թվով աշակերտներ վերադարձան Արցախ և Հայաստանում մեր ծրագրի շահառուները կրճատվեցին : Մայիսին մենք ավարտեցինք ծրագիրը Հայաստանում և շարունակեցինք այն Արցախում մինչև հունիս ամիս :
Տարեկան հաշվետվություն 2021

61