Առերեսվելով այս նոր իրականության հետ ՝ « Դասավանդի ՛ ր , Հայաստան » -ի Արցախի մարզային թիմը ճկուն լուծումներ առաջարկեց վեցերորդ և յոթորորդ սերնդի Ուսուցիչ-առաջնորդների համար և վերագնահատեց Արցախում տեղակայման և ընդլայնման մեր ռազմավարությունը ։ 2020թ . դեկտեմբեր և 2021թ . հունիս ամիսների ընթացքում ինը Ուսուցիչ-առաջնորդներ վերադարձան Արցախ ՝ դասավանդելու 10 դպրոցների 600 աշակերտների : Նրանցից մի քանիսը կարողացան վերադառնալ իրենց սկզբնական տեղակայման համայնքներ , մյուսները ներգրգավվեցին նոր դպրոցներում ։ Արցախի մեր թիմը համագործակցություն հաստատեց Ար- ցախի տարածքային կառավարման նախարարության հետ ՝ մեր Ուսուցիչառաջնորդների բնակարանային խնդիրը լուծելու նպատակով :
Արտակարգ իրավիճակում կրթություն
2020թ . նոյեմբերի հրադադարից հետո « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը մեկնարկեց « Արտակարգ իրավիճակում կրթություն » ծրագիրը հակամարտությունից տուժած աշակերտների համար : 2020թ . դեկտեմբեր և 2021թ . հունիս ամիսների ընթացքում « Դասավանդի ՛ ր , Հայաստան » -ը հավաքագրեց մոտ 60 հոգանոց անձնակազմ « Արտակարգ իրավիճակում կրթություն » ծրագրով աշակերտներին համապարփակ ծառայություններ տրամադրելու նպատակով : Այս ծառայությունները , որոնք իրականացվում էին դպրոցից դուրս , ներառում էին կրկնուսուցում , արտադպրոցական գործունեություն , էքսկուրսիաներ , Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության ներկայացում և հոգեթերապիա :
« Դասավանդի՛ր , Հայաստան » -ը , լինելով համաշխարհային ցանցի անդամ , մեծ պատասխանատվությամբ է մոտենում իր արցախյան գործունեությանը : 2017թ . ի վեր , երբ սկսեցինք կրթական հավասարությանն ուղղված աշխատանքն Արցախում , մենք տեղակայել ենք ընդհանուր առմամբ 70 Ուսուցիչառաջնորդներից բաղկացած հինգ խումբ :
Թիմը բաղկացած էր արտակարգ իրավիճակում կրթություն իրականացնող մասնագետներից , մենեջերներից և օգնականներից : « Արտակարգ իրավիճակում կրթություն » իրականացնող մասնագետների ու մենեջերների հաստիքները
60
Դասավանդի՛ր , Հայաստան