«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Page 61

59
սեպտեմբերին ուսումնական տարին սկսեցինք 28 Ուսուցիչ-առաջնորդների հետ ՝ դասավանդելով 954 աշակերտների 24 դպրոցներում : Դժբախտաբար , հենց այդ ժամանակ Ադրբեջանը լայնամասշտաբ զինված հարձակում սանձազերծեց Արցախի և Հայաստանի նկատմամբ , որը հետաագայում ՝ վերածվեց 44-օրյա պատերազմի : Արդյունքում , բնակչության մի ստվար զանգված , որոնց թվում էին նաև մեր Ուսուցիչառաջնորդները , տարհանվեցին Արցախից ՝ անվտանգության նկատառումներով :
Երկու ամսվա ընթացքում կյանքն ամբողջովին փոխվեց : 2020թ . նոյեմբերին Արցախը կորցրեց իր տարածքի 75 % -ը : Տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվեցին իրենց հայրենի համայնքներից : Մարդկանց այս տեղաշարժը բնակարանային խնդիրներ առաջացրեց Արցախի այն հատվածներում , որոնք մնացել էին մեր վերահսկողության տակ ։ Համաձայն Արցախի կրթության , գիտության , մշակույթի և սպորտի նախարարության տվ յալների ՝ Արցախը կորցրել է իր 214 դպրոցներից 100-ը :
Տարեկան հաշվետվություն 2021

59