«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Page 60

58 Դասավանդի՛ր , Հայաստան

Արցախ

Չնայած ցավալի իրադարձություններին և ի հեճուկս շարունակվող անորոշության ՝ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի նվիրվածությունն Արցախին և աշխատելու կամքն անսասան է ։ Ներդրում կատարելով մարդկանց մեջ նույնիսկ ամենադժվարին հանգամանքներում ՝ մենք շարունակում ենք հույս սերմանել ապագայի հանդեպ : 2021թ . սեպտեմբերին մենք 17 նոր Ուսուցիչ-առաջնորդներ տեղակայեցինք Արցախում ՝ որպես մեր յոթերորդ խմբի մաս ։ Նրանց միացան նաև երեք Դասավանդման առաջնորդ և մեր Առաջնորդության զարգացման ծրագրի երկրորդ տարվա մասնակից վեց Ուսուցիչ-առաջնորդներ : Հաշվի առնելով հետպատերազմյան իրականությունը Արցախում ՝ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը սերտորեն համագործակցում է Արցախի կառավարության հետ ՝ տեղակայման մեր ռազմավարությունը տեղական կարիքներին և առաջնահերթություններին հարմարեցնելու նպատակով : 2021թ . « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը ամրապնդեց իր համագործակցությունը Արցախի Կրթության , գիտության , մշակույթի և սպորտի նախարարության հետ ՝ արտադպրոցական ծրագիր ստեղծելու նպատակով ։ Մեր Ուսուցիչ-առաջնորդներից չորսը ներգրավ- վեցին այս արտադպրոցական ծրագրում , որի միջոցով մենք ևս իրագործում ենք Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառությունը :
Հետպատերազմյան իրականություն
« Դասավանդի՛ր , Հայաստան » -ը , լինելով համաշխարհային ցանցի անդամ , մեծ պատասխանատվությամբ է մոտենում իր արցախյան գործունեությանը : 2017թ . ի վեր , երբ սկսեցինք կրթական հավասարությանն ուղղված աշխատանքն Արցախում , մենք տեղակայել ենք ընդհանուր առմամբ 70 Ուսուցիչ-առաջնորդներից բաղկացած հինգ խումբ : 2020թ .

58 Դասավանդի՛ր , Հայաստան