«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Page 59

Տարեկան հաշվետվություն 2021 57
բրայլյան գրերով : Նմանատիպ ծրագրերի միջոցով Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառությունը հնարավորություն է տալիս աշակերտներին իրենց զգալ առաջնորդի դերում ՝ ղեկը ձեռքին , գտնել իրենց կոչումը և փոփոխություն սփռել համայնքով մեկ :
UNICEF-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության շրջանակներում « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը ֆինանսավորում ստացավ գենդերային հավասարության վերաբերյալ յոթ նորարարական ծրագրերի համար : 2020-2021թթ . ուսումնական տարվա ընթացքում Հայաստանի չորս մարզերից 121 աշակերտ մասնակցեցին այս ծրագրերին : Ծրագրերից մեկը ՝ « Հյուն » -ը , իրա- կանացվում էր Տավուշի մարզի Ադրբեջանի հետ սահմանակից Ներքին Կարմիրաղբյուր գյուղում Ուսուցիչ-առաջնորդ Նելլի Գրիգորյանի ղեկավարմամբ : Օճառի արտադրություն խթանող այս ծրագրի շրջանակներում 25 աշակերտներ ձեռք բերեցին ձեռնարկատիրական հմտություններ : Նրանք միասին որոշեցին ծրագրի հայեցակարգը , նախագծեցին ծրագրի պլան և կազմեցին բյուջեն : Աշակերտները սովորեցին պատրաստել օճառ իրական ծաղիկներով ՝ հավաքված տեղի այգիներից և դաշտերից : Արտադրանքն ունենալուց հետո , նրանք զբաղվեցին փաթեթավորման դիզայնով և իրենց արտադրանքը գովազդելու և վաճառելու մարքետինգային պլանով ։
« Մեր գյուղում շատ գեղեցիկ ծաղիկներ են աճում ։ Օգտագործելով դրանք բնական օճառների մեջ ՝ ստեղծեցինք օրգանական ու մեր մաշկի համար առողջ ու օգտակար արտադրանք ։ Ես նույնիսկ պատրաստել եմ մի կտոր օճառ ընտանիքիս համար ։ Ընտանիքիս անդամները օգտագործեցին այն ու շատ հավանեցին ։ « Հյուն » -ի օգնությամբ իմ դասընկերներն ու ես սովորեցինք , թե ինչպես կարող ենք ստեղծել բիզնես ՝ օգտագործելով մեր համայնքում առկա ռեսուրսները »։
Անի Հովհաննիսյան Ներքին Կարմիրաղբյուր գյուղի աշակերտ

Տարեկան հաշվետվություն 2021 57