ծակցությամբ և « Արտակարգ իրավիճակում կրթություն » ծրագրի շրջանակներում : Մինչ այսօր աշակերտներն իրագործել են մոտ 50 աշակերտական նորարարական ծրագրեր , իսկ մեր Ուսուցիչառաջնորդների և նրանց աշակերտների երրորդ խումբն արդեն մասնակցել է Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության դասընթացին :
Աշակերտների առաջնորդությամբ իրականացվող նորարարական ծրագրերի շնորհիվ աշակերտները օգտագործեցին իրենց համայնքների մի շարք հնարավորություններ : Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի հայ և եզդի աշակերտ- ների մի խումբ համայնքային կենտրոն հիմնեցին բնակիչների համար : Տավուշի մարզի Չորաթան գյուղի աշակերտները նախաձեռնեցին նոր վլոգ ՝ իրենց համայնքը լուսաբանելու նպատակով : Լոռու մարզի Ամրակից գյուղի աշակերտները ավտոբուսի կանգառ կառուցեցին համագյուղացիների համար : Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի աշակերտները սկսեցին իրականացնել աղբահանության և վերամշակման ծրագիր : Արմավիրի մարզի Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 14 դպրոցի սաները ստեղծեցին Ամբերդ գյուղի եկեղեցու պատմության վերաբերյալ վահանակ ՝ հայերենով , ռուսերենով , անգլերենով և
56 Դասավանդի՛ր , Հայաստան