«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Page 57

55

Աշակերտական նորարարական ծրագրեր

« Դասավանդի՛ր , Հայաստան » -ում մենք առաջնորդվում ենք մեր 2050թ . Խոստմամբ . այսօր մեր համայնքներում ծնված երեխաները 25 տարի անց կունենան իրենց առաջնորդության արդյունքում վերափոխված հայրենիք : Այս խոստումը իրականություն դարձնելու համար մեր երեխաները պետք է ստանան այնպիսի կրթություն , որը կօգնի նրանց դառնալ քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող և խնդիր լուծող անհատներ , ովքեր կարող են հարմարվել նոր իրողությունների հետ և ներդրում ունենալ իրենց երկրի զարգացման գործում : « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը փորձում է լուծել այս խնդիրը ՝ ներդնելով Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության մոդելը ։ Մեր նպատակն է ստեղծել համայնքային նոր մտածողություն , ընդլայնել քաղաքացիական մասնակցությունը և , անկախ բնակության վայրից , լինել համաշխարհային միտումների հետ ներդաշնակված :
2020թ . մեր աշակերտների առաջնորդության առցանց ճամբարում առաջին անգամ մասնակիցները ստեղծեցին տեսահոլովակներ 50 աշակերտական նորարարական ծրագրերի մասին : Մենք ընտրեցինք դրանցից 24-ը , որոնք ֆինանսավորում ստացան մեր գործընկեր Deutsche Post DHL ( DPDHL ) կազմակերպության կողմից 2020-2021թթ . ուսումնական տարվա համար : 2021թ . աշնանը աշակերտները իրենց համայնքներից առցանց կերպով այդ ծրագրերից չորսը ներկայացրեցին DHL-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներին : Այս տարի նույնպես աշակերտներն իրականացրին ծրագրեր UNICEF-ի ( ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ ) հետ համագոր-
Տարեկան հաշվետվություն 2021

55