« Վստահ եմ , որ ցանկացած սոցիալական հիմնախնդրի երկարաժամկետ ու կայուն լուծումը կրթությունն է ։ Որպես հարավային մարզերի , այդ թվում Սյունիքի Առաջնորդության զարգացման ղեկավար ՝ իմ գործն է աջակցել Ուսուցիչ-առաջնորդներին զարգացնելու իրենց մասնագիտական հմտությունները , և , ըստ այդմ էլ , մեր աշակերտների համար ապահովելու որակյալ կրթություն »։
Տաթևիկ Կարապետյան Առաջնորդության զարգացման ղեկավար
« Ես սկսեցի իմ ճանապարհորդությունը « Դասավանդի ’ ր , Հայաստան » -ի հետ ՝ որպես Ուսուցիչ-առաջնորդ : Առաջնորդության զարգացման ծրագրի շնորհիվ ես մեծապես աճեցի և՛ որպես մանկավարժ , և՛ որպես մարդ : Եվ դա միայն սկիզբն էր ։ Դասարանում աշխատելուց հետո ես միացա « Դասավանդի ’ ր , Հայաստան » -ի աշխատակազմին և շարունակեցի աճել ՝ ստանձնելով տարբեր դերակատարություններ : Այժմ , որպես Հյուսիսային շրջանի ղեկավար , ես կարողանում եմ ռազմավարական ճանապարհով կյանքի կոչել ուսուցման և համայնքի ազդեցության վերաբերյալ մեր փիլիսոփայությունն ու ձգտումները : Իմ թիմն ամեն օր աշխատում է Ուսուցիչ-առաջնորդների շրջանում ներդաշնակ մշակույթի ձևավորման և համայնքի հանդեպ պատկանելության զգացման սերմանման ուղղություններով ։ Խոսքը հետևողական և պարբերական գործողությունների մասին է »։
Հուսիկ Մարտիրոսյան Հյուսիսային շրջանի ղեկավար և երկրորդ սերնդի շրջանավարտ-դեսպան
54 Դասավանդի՛ր , Հայաստան