«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Page 53

51
նախագծի համար : Այնուհետև նրանք մշակում են իրենց « Փոփոխության տեսություն » -ը , սահմանում SMART ( հստակ , չափելի , հասանելի , իրատեսական , ժամանակի մեջ տեղավորվող ) նպատակներ , կազմում բյուջե և ազդեցության չափման գործիքներ ներառող ծրագրի պլան ։ Այսպիսով Ուսուցիչ-առաջնորդները , աշակերտները և համայնքի անդամները դառնում են « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի համայնքային նորարարության փիլիսոփայության իրականացնողները :
Մասնագիտական զարգացման օրեր
Տարին երկու անգամ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը կազմակերպում է Ուսուցիչ-առաջնորդների մասնագիտական զարգացման օրեր : Ինչպես ինքնուսույցները , դրանք ևս Ուսուցիչ-առաջնորդներին հնարավորություն են ընձեռում հետագայում զարգանալու որպես մանկավարժներ և առաջնորդներ : Մասնագիտական զարգացման օրերի թեմաներն ընտրվում են ՝ ելնելով Ուսուցիչ-
Տարեկան հաշվետվություն 2021

51