«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Page 54

52 Դասավանդի՛ր , Հայաստան
առաջնորդների կարիքներից և պահանջներից : Նախկինում դրանք ներառում էին նյարդաբանության հիմունքներ , և հոգեվերլուծություն մանկավարժական տեսանկյունից , ներառական կրթություն , առարկայական հատուկ մեթոդիկա և ավելի լայն թեմաներ , ինչպիսիք են կրթական անհավասարությունը Հայաստանում : Առաջնորդության զարգացման ծրագրի երկրորդ տարվա ընթացքում մեր Ուսուցիչ-առաջնորդները նաև մասնակցել են աշխատաշուկայի և դրա պահանջների բավարարմանն ուղղված դասընթացների :
2021թ . մայիսին « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը մասնագիտական զարգացման օր կազմակերպեց հինգերորդ և վեցերորդ սերնդի Ուսուցիչ-առաջնորդների համար : Ծրագրի ավարտական գնահատման ընթացքում մասնակիցների 96 % -ն արտահայտել է իր գոհունակությունը տարված կազմակերպչական աշխատանքի վերաբերյալ և մասնագիտական առաջխաղացման տեսանկյունից ։ 2021թ . նոյեմբերին « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը մասնագիտական զարգացման օր կազմակերպեց վեցերորդ և յոթերորդ սերնդի Ուսուցիչ-առաջնորդների համար : Ելքային հարցման մասնակիցների 94 % -ը համաձայնել է , որ մասնագիտական զարգացման օրը լավ է կազմակերպվել և նպաստել է իրենց զարգացմանը ։
Տարածաշրջանային քոուչինգ և աջակցություն
Դպրոցում և դասարանում անցկացրած երկու տարիների ընթացքում յուրաքանչյուր Ուսուցիչ-առաջնորդի կցվում է « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի Առաջնորդության զարգացման ղեկավար , որն ապահովում է Ուսուցիչների քոուչինգը և տրամադրում աջակցություն : Առաջնորդության զարգացման ղեկավարները համակարգում են երեք շրջաններ և հաշվետու են համապատասխանաբար հյուսիսային , հարավային մարզերի համակարգողներին և արցախյան գրասենյակի ղեկավարին :
Ուսումնական տարվա ընթացքում Առաջնորդության զարգացման ղեկավարները մշտադիտարկել են Ոււսուցիչ-առաջնորդի վարած դասերը և տրամադրել խորհրդակցություն : Անհրաժեշտության դեպքում նրանք Ուսուցիչ-առաջնորդի հետ անցկացրել են նաև անհատական քոուչինգ : Յուրաքանչյուր տարի տարածաշրջանային թիմերը կազմակերպում են թիմային հավաքներ իրենց մարզերի համար : 2021թ . հոկտեմբերին 146 Ուսուցիչ-առաջնորդներ մասնակցել են տարածաշրջանային հավաքին , որի ընթացքում նրանք խորացրել են իրենց գիտելիքները մանկավարժության , հաղորդակցության և սոցիալ-հուզական ուսումնառության ոլորտներում :

52 Դասավանդի՛ր , Հայաստան