«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Page 52

50 Դասավանդի՛ր , Հայաստան

Առաջնորդության զարգացում

« Դասավանդի՛ր , Հայաստան » -ում մենք առաջին հերթին կարևորում ենք ներդրումը հենց մարդու զարգացման գործում : Ուսուցիչների առաջնորդության ակադեմիան միայն սկիզբն է Ուսուցիչառաջնորդների ՝ որպես մասնագետների և համախոհների թրծման գործում : Իրենց համայնքներում դասավանդումն սկսելուց անմիջապես հետո նրանց մասնագիտական զարգացումը շարունակվում է ինքնուսույցների , մասնագիտական զարգացման հանդիպումների , տարածաշրջանային հավաքների և քոուչինգի միջոցով :
Մեր ինքնուսույցները ( մոդուլները )
Առաջնորդության զարգացման ծրագրի առաջին տարվա ընթացքում Ուսումնառության և նորարարության թիմը մշակում և ներկայացնում է մուլտիմեդիոն ինքնուսույցներ , որոնք հասանելի են մեր Ուսուցիչ-առաջնորդներին Google Classroom տիրույթում : Այդ նյութերը Ուսուցիչ-առաջնորդներին հնարավորություն են տալիս ամրապնդելու և ընդլայնելու դասավանդման և ուսուցման սեփական գիտելիքները : Յուրաքանչյուր մոդել ունի երկու ՝ տեսական և գործնական բաղադրիչ և ներառում է առաջադրանք , որն ավարտելուց հետո միայն Ուսուցիչ-առաջնորդները կարող են անցնել հաջորդ նյութին : Յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ Ուսուցիչառաջնորդներին ուղարկվում է նոր մանկավարժական նյութ , իսկ չորս շաբաթը մեկ նրանց տրամադրվում է համայնքային նորարարության վերաբերյալ նոր նյութ :
Մանկավարժական ինքնուսույցներն ընդգրկում են , օրինակ , երկարաժամկետ ծրագրերի և ամենօրյա դասի պլանավորման ուղեցույցներ , դասավանդման մեթոդաբանական գործիքներ , ինչպիսիք են Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության մեթոդաբանությունը և սոցիալ-հուզական ուսումնառության մոդելը , ընթացիկ և ամփոփիչ գնահատումների և դասարանային մշակույթի համատեղ ձևավորման գործիքակազը : Համայնքային նորարարության վերաբերյալ ինքնուսույցների օգնությամբ Ուսուցիչ-առաջնորդները քայլ առ քայլ սովորում են նախագծել և իրականացնել համայնքային նորարարական ծրագրեր : Նրանք իրենց աշակերտների և համայնքի անդամների հետ սկսում են անցկացնել հարցազրույցներ և գեներացնում են գաղափարներ

50 Դասավանդի՛ր , Հայաստան