« Ես « Դասավանդի ’ ր , Հայաստան » -ին դիմել եմ երկու պատճառով . նախևառաջ որպեսզի իմ ուժերի ներածին չափով բարելավեմ դասավանդման որակը գյուղական համայնքներում , և երկրորդ ՝ որպեսզի ավելի լավ պատկերացնեմ հանրակրթության համակարգը ներսից ։ Արդյունքում ես ձեռք բերեցի արժեքավոր գիտելիք ու փորձ , որ մինչ օրս , որպես Ուսումնառության և ազդեցության բաժնի ղեկավար , օգտագործում եմ ՝ այդ թվում նաև Առաջնորդության զարգացման ծրագրի նախագծման և իրականացման շրջանակում »։
Զինա Ղուկասյան Ուսումնառության և ազդեցության բաժնի ղեկավար և առաջին սերնդի Շրջանավարտ-դեսպան
Տարեկան հաշվետվություն 2021
49