«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Page 126

124 Դասավանդի՛ր , Հայաստան

Ֆինանսների և գործառնությունների բաժին

« Դասավանդի՛ր , Հայաստան » -ի ֆինանսների և գործառնությունների թիմը կառավարում է մեր ֆինանսները և սերտորեն համագործակցում տարբեր բաժինների հետ կազմակերպության սահուն գործառնությունն ապահովելու համար : 2021թ ., երբ աշակերտների նորարարական ծրագրերի թիվն ավելացավ , Ֆինանսների և գործառնությունների թիմն ընդլայնվեց և բարելավեց իր ընթացակարգերը ՝ բյուջեները հաստատելու և անհրաժեշտ միջոցներ հատկացնելու նպատակով : 2021թ . մենք հաստատեցինք և միջոցներ տրամադրեցինք աշա- կերտների կողմից ստեղծված 61 նորարարական ծրագրերի իրականացման համար : Այս տարի Ֆինանսների և գործառնությունների թիմը աշխատել նաև է ծրագրավորողների թիմի հետ ՝ նախագծելու և գործարկելու կազմակերպության Ձեռնարկությունների ռեսուրսների պլանավորման ( ERP ) համակարգը : Առցանց պորտալի միջոցով բաժինների ղեկավարները կարող են լրացնել ծախսերի պահանջագիր և ստանալ դրանց համար գումար : Համակարգը զգալիորեն բարելավել է « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի աշխատանքային հոսքը և ինտեգրումը տարբեր բաժինների ու Ֆինանսների և գործառնությունների թիմի միջև : Այն ապահովում է տվ յալների առավել մեծ անվտանգություն , գործողությունների գրանցման հնարավորություններ և բյուջեի վերահսկման գործընթացների ամբողջական տեսանելիություն :

124 Դասավանդի՛ր , Հայաստան