«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Page 127

125
Ինչպես յուրաքանչյուր տարի , թիմը ղեկավարում է ամբողջ կազմակերպության հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի պլանավորման գործընթացը : Մենք թարմացրել ենք անձնակազմի պլանավորման գործիքներն ու ձևանմուշները ՝ գործընթացը ավելի արդյունավետ և ճշգրիտ դարձնելու նպատակով : Օրինակ , 2022թ . պլանավորման ձևանմուշի մեջ ներառված էր պահանջվող ընդհանուր գումարի չափը և առաջարկվող ծախսերի մանրամասն օրացույցը : Բոլոր բաժիններին անհատական աջակցություն ցուցաբերելով ՝ Ֆինանսների և գործառնությունների թիմը « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի հոգաբարձուների խորհրդին մինչև 2021թ . նոյեմբերի 23-ը կարողացավ ներկայացնել 2022թ . ֆինանսական տարվա վերջնական բյուջեն :
Աուդիտի եզրակացությունը
Որպես մեր աշակերտների մեջ առաջնորդական արժեքներ սերմանող կազմակերպություն ՝ մենք հանձնառություն ունենք պահպանելու ազնվության , թափանցիկության ու հաշվետվողականության արժեքները : Ամեն տարի « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը անցնում է լայնամասշտաբ ֆինանսական աուդիտ , որի արդյունքները հասանելի են հանրայնորեն ՝ մեր կայքում հրապարակված տարեկան հաշվետվությունների միջոցով ։ Ինչպես վերջին մի քանի տարիների ընթացքում , այնպես էլ 2021թ ., մենք մեր կազմակերպության աուդիտը վստահել ենք « Deloitte » աուդիտորական ընկերությանը ։
Տարեկան հաշվետվություն 2021

125