«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Seite 125

123
գրանցել է մասնագիտական աճ : Հետագայում Մարդկային ռեսուրսների կառավարման թիմը կանցկացնի աշխատակիցների գոհունակության վերաբերյալ հարցումներ եռամսյակային կտրվածքով ՝ հետադարձ կապը ավելի ակտիվացնելու և դրա հիման վրա առավել համարժեք միջոցառումներ իրականացնելու նպատակով :
Թեև 2021թ . համաշխարհային համավարակը դեռևս լիարժեքորեն հաղթահարված չէր , « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը շարունակեց անձնակազմի առողջության և բարեկեցության ապահովմանն ուղղված գործողությունները ։ Մենք շարունակեցինք հեռավար աշխատելու մեր որդեգրած քաղաքականությունը ՝ միաժամանակ թույլ տալով անձնակազմին աշխատել գրասենյակում ՝ կրելով դիմակներ և պահպանելով սոցիալական հեռավորությունը : Լինելով գյուղական համայնքներում աշխատող կազմակերպություն ՝ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ն իր պարտքն է համարում կանխել վարակի տարածումը մեր գործընկեր համայքներում ։ Այդ իսկ պատճառով , նախապատրաստվելով 2021-2022թթ . ուսումնական տարվան , « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը գործարկեց ուղեցույցների նոր փաթեթ անձնակազմի բոլոր անդամների , Ուսուցիչառաջնորդների և Շրջանավարտ-դեսպանների համար : « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի կողմից կազմակերպված միջոցառումների յուրաքանչյուր մասնակից պարտավոր էր ստորագրել փաստաթուղթ , որը հաստատում է իր պատասխանատվությունը համավարակի դեմ պայքարում ։
«« Դասավանդի՛ր , Հայաստան » -ը պետք է աշխատի ինչպես մի նվագախումբ . մեր թիմի յուրաքանչյուր անդամ տարբեր գործիքի է տիրապետում , և մեր նպատակն է կարողանալ միմյանց լսել ու հետևաբար ՝ ապահովել ներդաշնակություն ։ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ում շատ կարևոր է միմյանց լսելը , որպեսզի սովորենք ու զարգանանք որպես առաջնորդների հավաքական մարմին ։ Իրար լսելով ՝ մենք ներդաշնակ մեղեդի ենք ստեղծում ։ Ահա թե ինչու ենք մենք համարվում Հայաստանի ամենալավ աշխատավայրերից մեկը »։
Նոնա Մեյթարջյան Մարդկային ռեսուրսների համակարգող
Տարեկան հաշվետվություն 2021

123