միջանձնային շփման նվազում . կային նոր աշխատակիցներ , ովքեր նույնիսկ հնարավորություն չէին ունեցել անձամբ հանդիպելու իրենց թիմակիցներին ։ Անձնակազմի ներգրավվածությունը և շարժառիթը մեծացնելու համար մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվեց առերես ձևաչափով թիմային հավաք , որտեղ անձնակազմը միավորվեց գինու համտեսի և խմբակային միջոցառումների շուրջ : Տարվա ընթացքում տարբեր բաժիններ կազմակերպել են նաև մի քանի օրով առերես թիմային հավաքներ ՝ իրենց աշխատանքը պլանավորելու և ծրագրերի միջև կապը ընդլայնելու նպատակով :
Teach For All ցանցի մյուս գործընկերների հետ միասին « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը մասնակցում է Boston Con- sulting Group-ի կողմից իրականացվող « Engaging For Results » (« EFR ») հարցմանը : Այս ամենամյա հարցումը գործիք է անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի և գոհունակության գնահատման համար ։ Մարդկային ռեսուրսների մեր թիմը մայիս ամսին անց է կացրել EFR հարցում : Ուրախությամբ կարող ենք փաստել , որ 2021թ . մեր անձնակազմի 100 % -ը նշել է , որ հպարտ է աշխատել « Դասավանդի՛ր , Հայաստան » -ում : Մենք ևս մեկ անգամ ցանցի 47 այլ կազմակերպությունների շարքում բոլոր ցուցանիշներով հայտնվեցինք ավագույն քառյակում ։ 2021թ . չափել ենք նաև անձնակազմի գոհունակությունը ՝ նոյեմբերին անցկացված մեր ամենամյա տարեվերջյան հետազոտության միջոցով : Արդյունքների համաձայն ՝ անձնակազմի 98 % -ը զգացել է , որ « Դասավանդի՛ր , Հայաստան » -ում աշխատելու ընթացքում
122 Դասավանդի՛ր , Հայաստան