Մարդկային ռեսուրսներ
« Դասավանդի՛ր , Հայաստան » -ը հպարտ է , որ ունի մեր առաքելությանը հավատարիմ և պրոֆեսիոնալ աշխատակիցներ , ովքեր ապահովում են ծրագրի սահուն ընթացքը իրենց ամենօրյա աշխատանքի շնորհիվ :
Ներդրում անելով մեր գործընկերների զարգացման և բարեկեցության մեջ ՝ մենք կարողանում ենք հասնել բարձր արդյունքների : Այդ իսկ պատճառով մեզ համար ռազմավարական նշանակություն ունի մեր աշխատակիցների կարիքների ըմբռնումն ու աշխատանքային մշակույթի բարելավումը : « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը ձգտում է դառնալ լավագույն աշխատավայրը Հայաստանում : 2021թ . մենք օգտագործեցինք նախագծերի կառավարման « Asana » համակարգը ՝ մեր աշխատանքը ավելի լավ պլանավորելու և թիմերի միջև աշխատանքը ավելի արդյունա- վետ կերպով համակարգելու համար : Յուրաքանչյուր աշխատակցի համար նախատեսեցինք առանձին բյուջե ՝ մասնագիտական զարգացման համար ։ Դրան զուգահեռ մենք տարին մի քանի անգամ կազմակերպեցինք դասընթացների շարք ՝ « Ողջ թիմի առաջնորդության զարգացում » խորագրի ներքո ։ 2021թ . մենք ներդրեցինք անձնակազմին կրթաթոշակ տրամադրելու հնարավորությունը ՝ հայաստանյան բուհերի մագիստրոսական ծրագրերում սովորելու նպատակով : Աշխատակիցները կարող են օգտվել այս արտոնությունից մեզ հետ աշխատելու ընթացքում :
Արցախյան վերջին պատերազմի և շարունակվող համավարակի պատճառով մենք վերանայեցինք մեր ռազմավարությունն ու ընթացակարգերը ՝ հոգեկան առողջությունը խթանելու նպատակով ։ Մենք ընդլայնեցինք անձնակազմին հասանելի խորհրդատվական ծառայությունները ՝ ներառյալ առողջության ապահովագրության փաթեթը : Վերջին երկու տարիների ընթացքում հիմնականում աշխատելով հեռավար ՝ նկատեցինք աշխատակիցների շրջանում
Ուրախությամբ կարող ենք փաստել , որ 2021թ . մեր անձնակազմի 100 % -ը նշել է , որ հպարտ է աշխատել « Դասավանդի՛ր , Հայաստան » -ում :
Տարեկան հաշվետվություն 2021
121