«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Página 105

103

Մասնավոր գործընկերություն

« Դասավանդի՛ր , Հայաստան » -ի ծրագրերի աճին զուգահեռ , մեծանում են նաև մեր Մասնավոր գործընկերության թիմի ջանքերը : Մասնավոր գործընկերությունը ղեկավարում է մեր կազմակերպչական դրամահավաքը և համակարգում Հայաստանում և նրա սահմաններից դուրս մեր առաքելությանը տրամադրվող աջակցությունը : 2021թ . « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը հավաքագրել է ընդհանուր 3,507,597 ԱՄՆ դոլար ՝ 2,916,062 ԱՄՆ դոլարը Հայաստանում գործող « Դասավանդի՛ր , Հայաստան » հիմնադրամի և 591,534 ԱՄՆ դոլարը ԱՄՆ-ում գործող
501 ( c ) 3 « Դասավանդի՛ր , Հայաստանի ընկերներ » կազմակերպության միջոցով : Մենք ձգտում ենք դիվերսիֆիկացնել ֆինանսավորման հոսքերը , որոնք թույլ կտան ապահովել մեր ծրագրի կայությունն ու շարունակականությունը : Մենք մեկնարկեցինք դպրոցների աջակցության նոր ծրագիր և կազմակերպեցինք երկու դրամահավաքի արշավներ աշակերտների առաջնորդությանն ու նախաձեռնողականությանն օժանդակելու նպատակով : Մենք կապ հաստատեցինք այնպիսի ընկերությունների հետ , ինչպիսիք են « Google » -ը՝ իրենց « Corporate Matching Programs » -ի միջոցով « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի համար նվիրատվություն կազմակերպելու նպատակով և օգտվեցինք այնպիսի հարթակներից , ինչպիսիք են Amazon Smile , Benevity , Double the Donation , TisBet Philanthropy
Տարեկան հաշվետվություն 2021

103