և Every . org հարթակները : « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը շարունակել է աշխատել հեռահաղորդակցության առաջատարներից մեկի ՝ « Յուքոմ » ընկերության հետ , որն անլար համացանցային հասանելիություն էր տրամադրել Դիլիջանի Թախտա թաղամասի մեր առաջին « Սերունդ » դպրոցի համար : Այս տարի մենք նաև աջակիցներ ներգրավեցինք նոր եղանակներով : Օրինակ ՝ Ֆլորա Վայգերսը , ով « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի լավ բարեկամն է ու Ալցհայմերի հետազոտության և կանխարգելման հիմնադրամի կողմից հավաստագրված ուղեղի երկարակեցության մասնագետ , վեբինար անցկացրեց մեր աջակիցների համայնքի համար ՝ « Ավելի առողջ ուղեղ » խորագրով ։ առաջնորդ , ձեռք բերվեն դասապրոցեսի համար ամենաանհրաժեշտ սարքավորումներ և աշակերտների առաջնորդությամբ իրականացվող նորարարական ծրագրի համար տրամադրվի դրամաշնորհ : Այս դոնորները ստանում են հնարավորություն դառնալու մեր շարժման մասը , ներգրավվելու տվյալ դպրոցում իրականացվող ծրագրում ՝ ձեռք բերելով դպրոցական համայնքի հետ նույնականացում և հուզական կապ , ինչը ենթադրում է նաև ողջ տարվա ընթացքում առցանց կամ առերես հաղորդակցման հնարավորություններ դպրոցի , աշակերտների , մեր Ուսուցիչառաջնորդի ու համայնքի բնակիչների հետ ։
Մեր « Hope For Armenia » վիրտուալ դրամահավաքի միջոցով մենք մայիսին մեկնարկեցինք « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի « Nation-Builders » դպրոցի հովանավորության ծրագիրը : Այն աշխարհի ցանկացած կետում գտնվող անհատներին և կազմակերպություններին հնարավորություն է տալիս ներդրումներ կատարելու Հայաստանի և Արցախի կրթական ոլորտում : Երկու տարվա ընթացքում նվիրաբերելով տարեկան 5,000 ԱՄՆ դոլար ՝ « Nation-builder » -ը , ստեղծում է կայուն երաշխիք , որպեսզի մեր գործընկեր դպրոցում տեղակայվի « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի Ուսուցիչ-
104 Դասավանդի՛ր , Հայաստան