«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Página 104

102 Դասավանդի՛ր , Հայաստան
համար : Գենդերազգայուն վերապատրաստման նյութերը և գործիքակազմը տրամադրվել է համապատասխան պետական կառույցներին ։ Այս նախաձեռնության շրջանակներում 2021թ . « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը համագործակցեց Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ ՝ վերապատրաստելով 62 մենթորներ ՝ մեկական յուրաքանչյուր դպրոցից : Որպես մենթորներ ՝ ուսուցիչները փորձարկեցին և տարածեցին գենդերազգայուն վերապատրաստման նյութերը և գործիքակազմն իրենց գործընկերների շրջանում : Մենթորների այս ցանցի միջոցով վերապատրաստման կրթական ծրագիրը և գործիքակազմը հասանելի դարձան
Հայաստանի հինգ մարզերում աշխատող 1421 ուսուցչի համար : Բացի այդ , 20 « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի Ուսուցիչառաջնորդներ չորս տարբեր մարզերից վերապատրաստվել են մեր հիմնադրամի և UNICEF-ի կողմից համատեղ մշակված դասավանդման գենդերազգայուն մեթոդաբանության ուղղությամբ : Մեր գործընկերության մեջ ներառված էր գենդերային հավասարության բաղադրիչ պարունակող աշակերտների նախաձեռնած ութ նորարարական ծրագրերի ֆինանսական աջակցությունը : 2020-2021 ուսումնական տարվա ընթացքում այս ծրագրերին մասնակցել է 121 աշակերտ ՝ Հայաստանի չորս մարզերից ։
« Դասավանդի՛ր , Հայաստան » -ի համայնքներում ուսուցիչներ տեղաբաշխելու փորձառությունը հրաշալի օրինակ է , թե ինչպես են մանկավարժները ոչ միայն դպրոցական համայնքի մաս կազմում , այլև ակտիվորեն մասնակցում համայնքային կյանքի բոլոր ոլորտներին »։
Ժաննա Անդրեասյան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

102 Դասավանդի՛ր , Հայաստան