«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Page 103

101
երիտասարդների , կանանց զբաղվածության հարցերով խորհուրդը , Կրթության տեսչական մարմնի խորհուրդը և Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն հիմնադրամին կից խորհուրդը :
ՄԱԿ-ի Փախստականների Գերագույն Հանձնակատարի գրասենյակ ( UNHCR ) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ ( UNICEF )
Հանրային գործընկերության թիմը տարվա ընթացքում շարունակեց հարաբերությունները զարգացնել միջազգային կառույցների հետ : 2021թ . մենք նոր նշաձող սահմանեցինք UNHCR-ի հետ : Գրա- սենյակը ֆինանսավորեց « Կամուրջ » համայնքային նորարարությունների ծրագիրը ՝ Դարբնիկ գյուղի աշակերտների համար ներառական ուսումնական միջավայր ստեղծելու նպատակով : Արարատի մարզում գտնվող այս համայնքում ապրում են տարբեր մշակութային և սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող 183 աշակերտներ , այդ թվում ՝ Արցախից տեղահանված ընտանիքներ : UNHCR-ի միջոցների շնորհիվ դպրոցի մի անկյունը վերածվել է համայնքային ուսումնական տարածքի : Նախագիծն ավարտին հասցվեց և ներկայացվեց 2021 թվականի փետրվարին ։
Դեռևս 2019թ . « Դասավանդի՛ր , Հայաստան » -ը , համագործակցելով UNICEF-ի և ՀՀ ԿԳՄՍՆ հետ , գործող ուսուցիչների համար մշակեց ուսուցիչների վերապատրաստման նյութեր և գործիքակազմ ՝ ներառական կրթության վերաբերյալ : Նախաձեռնության նպատակն էր վերապատրաստել և գործիքակազմ տրամադրել աշխատող ուսուցիչներին ՝ հատուկ կարիքներով աշակերտների խնդիրներն ավելի լավ հասկանալու համար : 2020թ . այս նախաձեռնությունը մտավ երկրորդ փուլ , որի ընթացքում վերապատրաստման նյութերին և գործիքակազմին ավելացվեց գենդերային հավասարության բաղադրիչը : Պայմանավորված համաճարակով ՝ բոլոր նյութերը հարմարեցվեցին հեռավար ուսուցման
Տարեկան հաշվետվություն 2021

101