«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Page 102

100 Դասավանդի՛ր , Հայաստան
զարգացման ծրագրի համար անհրաժեշտ իրավական և նորմատիվ փաստաթղթավորումը . 2021 թվականի հունվարին նախարարությունը ներդրել էր աշխատանքի ընդունման թարմացված գործընթացը ։ Համաձայն դրա , միայն ֆիզիկական անձինք կարող էին դիմել ուսուցչի թափուր հաստիքի համար ։ Մենք բանակցություներն սկսեցինք մի իրավական գործընթացի շուրջ , որը թույլ տվեց « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի նման իրավաբանական միավորներին նույնպես դիմել թափուր հաստիքները համալրելու համար : Արդյունքում , 2021 թվականի սեպտեմբերի 1-ին Ուսուցիչառաջնորդների մեր յոթերորդ սերունդը բարեհաջող գործուղվեց Հայաստանի դպրոցներ ։:
Բացի Հայաստանի և Արցախի համապատասխան նախարարությունների հետ մեր կապերի ամրապնդումից , մենք ակտիվ համագործակցություն ենք ծավալում նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ , ինչպիսիք են Երևանի պետական համալսարանը , Խաչատուր Աբով յանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը , Շիրակի պետական համալսարանը , Վանաձորի պետական համալսարանը և Բրյուսովի անվան պետական համալսարանը , որտեղ Ուսուցիչառաջնորդները մանկավարժի մագիստրոսի որակավորում են ստանում :
Հանրային գործընկերության թիմը ջանասիրաբար աշխատում է « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի և շահագրգիռ կողմերի միջև կամուրջներ ստեղծելու ուղղությամբ տարբեր ոլորտներում , այդ թվում նաև այնպիսի կազմակերպությունների հետ , ինչպիսիք են Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատը , Շիրակացու ճեմարանը , « Instigate Mobile », « Webb Fountain » ՏՏ ոլորտի ընկերությունները և Եվրասիա համագործակցության հիմնադրամը : « Դասավանդի՛ր , Հայաստան » -ն իր գիտելիքն ու փորձառնությունն է ներդնում նաև մի շարք հանրային հարթակներում , որոնց թվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը , Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից ՝

100 Դասավանդի՛ր , Հայաստան