«Դասավանդի'ր, Հայաստան» Տաերկան Հաշվետվություն 2021 2021 | Page 101

99

Հանրային գործընկերություն

Հանրային գործընկերության մեր թիմը հանգուցային դերակատարություն է ստանձնել « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի ՝ Հայաստանում և Արցախում ծավալած գործունեության զարգացման հարցում : Թիմը համակարգում է մեր համագործակցությունը պետական կառույցների և միջազգային դոնորների հետ : Նրանք նաև համատեղ մշակում են « Դասավանդի՛ր , Հայաստան » -ի քաղաքականությունը և համակարգային փոփոխությունների առաջնահերթությունները , օգնում են հասնել դրամահավաքի մեր տարե- կան նպատակներին : 2021թ . Հանրային գործընկերության թիմը ապահովել է ավելի քան 100,000 ԱՄՆ դոլար մեր տարբեր նախագծերի և նախաձեռնությունների համար : Այդ գումարից 35,000 ԱՄՆ դոլարը առատաձեռնորեն նվիրաբերվել է « People in Need » կազմակերպության կողմից ՝ ԵՄ Արևելյան գործընկերության երկրների համար COVID-19 հետևանքների չեզոքացման ծրագրի շրջանակում ։ Միջոցներն օգտագործվել են աշակերտների առաջնորդությամբ իրականացվող 40 նորարարական ծրագրերի իրականացման համար : Ճամբարից օգտվել են 538 աշակերտ Հայաստանի ութ մարզերից ։
Հանրային գործընկերության աջակցությամբ մենք ընդլայնվեցինք դեպի Սյունիքի մարզ ՝ հաստատելով պաշտոնական հարաբերություններ Սյունիքի մարզպետարանի հետ ՝ վեց սահմանամերձ համայնքներում Ուսուցիչ-առաջնորդներ գործուղելու նպատակով : Որոշումը ռազմավարական էր ՝ պայմանավորված հետպատերազմյան աշխարհաքաղաքական սպառնալիքներով և զարգացումներով ։
Տարվա ընթացքում թիմը շարունակել է սերտորեն համագործակցել Հայաստանի Կրթության , գիտության , մշակույթի և սպորտի նախարարության ( ԿԳՄՍՆ ) հետ ՝ ապահովելով մեր Առաջնորդության
Տարեկան հաշվետվություն 2021

99