Երկրի չափն ու կենտրոնը, ով Երկրի վրա կփոխի հոգևոր ուժերի հարաբերակցությունը »,— ոգևորված ասում էր արքան ։
Սանասարականներից ամենաշնորհալիները դառնում էին միհրապաշտ զինվոր, ովքեր երկու ճակատում էին մարտնչում ։ Նախ ՝ ընտանիքի, հայրենի հողի պաշտպանության համար և ապա ՝ չարի դեմ ։ Միհրական դառնալու համար պետք է դժվարին քննություններով անցնեին ։ Զնդանի մեջ գայլի հետ պետք է կռվեին ։ Ձեռքները մեջքին կապված ՝ պիտի ջուրը նետվեին և ի զորու լինեին իրենց ազատել ։ Ոտաբոբիկ ձյան վրա քայլեին և դիմանային քաղցի ու ծարավի ։ Վերջին փորձությունը գերեզմանափոսում քնելն էր. մի գերեզմանանման փոս էր քանդվում, որի մեջ ապագա միհրականը պետք է քաղցածության, մթության, վախ ու սարսափի դիմանալով ՝ քներ ։ Մի որոշ ժամանակ դագաղի մեջ քնելուց հետո արյունոտ թրի ծայրից կախած թագ էին իջեցնում փոսի մեջ ։ Ապագա միհրականը վերցնում էր սուրը, իսկ թագը դնում էր ուսերի վրա, այլ ոչ թե գլխին և ասում. « Միհրն է իմ թագը »։ Դա Միհրի զինվորի երդումն էր ։ Այդպիսով նրանք դառնում էին միհրական և ապա ջրով մկրտվելով ՝ վերածնվում էին ։ Նրանց անցյալը մահանում և ջնջվում էր, և Միհրի զինվոր էր ծնվում ։
Արքունի հրովարտակով նա հայկազունյաց դպրանոցում ընդրկեց երեխաներ նախարարական և իշխանական տներից ։ « Երկրի կարևորագույն պաշտոնները,— ասում էր արքան,— պետք է զբաղեցնեն սանասարականները, ու քանի որ նրանք բոլորը երդումով անցած ու նաև գաղափարին նվիրված այրեր են, ապա չեն տրվի մահկանացուներին հատուկ գայթակղություններին, չեն թեքվի որևէ օտարի կողմը »։
Հայր Մարդպետն արքային համոզում էր հատուկ հրովարտակ ընդունել ՝ խթանելու համար ծնելիությունը ։ « Եթե այն լավ արյունը, որը կա մեր ժողովրդի հիմքում, չբազմապատկվի, ապա մենք չենք կարող կատարել մեր առաքելությունը ։ Ժողովուրդը, որի ընտանիքը ունի միջինում չորս տղա, կարող է