Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 97
պիտի լիներ տոկուն, ոչինչ արցունք չպիտի բերեր նրա
աչքերից։ Նա պիտի պատրաստ լիներ հանուն խմբի գնալ ամեն
փորձության։
Տասնչորս-տասնութ տարեկաններին, որ «Մարտիկ» խմբում
էին, դաստիարակում էին զինվորական ոգով, վարժեցնում
կարգապահության և պարտքի կատարման։ Ուսուցանում էին
ազգի պատմություն, մարմնամարզություն և ռազմի գործ։
Դաստիարակության նպատակն էր նպաստել նախնիների
երբեմնի հզորության վերականգնմանը։ Ցանկացած պատանի
կարող էր իրեն հետաքրքրող որևէ զբաղմունք գտնել խմբի
գործունեության մեջ, կրում էր համազգեստ և նշաններ, որոնք
հնարավորություն էին տալիս իրեն զգալ որպես հզոր մի
կառույցի մասնիկ։
«Մարտիկ» խումբն ավարտած հայկազունները զինվորագրվում
էին բանակին՝ կազմելով հատուկ գնդեր։ Իսկ նրանք, ովքեր
ունեին բավարար կամային հատկանիշներ, ամուր կազմվածք,
մաքուր հայեցի արտաքին, ընդգրկվում էին «Սանասար»
կառույցի մեջ. այստեղ պատրաստվում էր ազգի նոր
ընտրախավը։
Սանասարականը հավատարմության և բացարձակ
հնազանդության երդում էր տալիս անմիջապես արքային, որը
պարտավորեցնում էր անհրաժեշտության դեպքում չխնայել
անգամ հարազատ եղբայրներին։ Երդումը տրվում էր
կեսգիշերին, հերոսների սրահում, որի սրբարանում կրակ էր
վառվում բարձր պատվանդանի վրա։ Ապա նորընծա
սանասարականը կնքվում էր արյամբ, որը խորհրդանշում էր
թշնամու դեմ պայքարի հաստատակամություն և ազգի
գոյատևման հավերժություն։ Սանասարականի համար տրված
երդումը բացարձակ էր. երդմնազանցի միակ ելքն
ինքնախողխողումն էր։
«Սանասար» խմբում խստագույն կանոններ էին, սովորում էին
տալ և ընդունել մահ։ «Այստեղից դուրս կգա մարդ, ով կլինի