փորձությունների միջոցով նրանք կսովորեն հաղթահարել մահվան վախը ։ Սա հերոսական սերունդ է, որից կստացվի դիցամարդ »։
Արքան հայկազունյաց դպրանոցին մերձ « Ժառանգ » անունով մի կառույց հիմնեց ՝ ուսումնասիրելու ազգի մոռացված պատմությունը ։ Կրթված երիտասարդներ գործուղեց բոլոր երկրները այնտեղի գրադարաններում եղած, հայերին առնչվող գրքերն արտագրելու նպատակով ։ Մի քանի խմբեր մեկնեցին Պարսկաստանի, հյուսիսային երկրների հայկական արևապաշտական գաղթօջախները ՝ մոռացված թաքնագիտությունն ուսումնասիրելու ։ Նա նպատակ ուներ նախ այդ կերպ ազգը պաշտպանել հեռակա բացասական ազդեցություններից, ապա և վերագտնել Արարչի հետ առնչության բանալին ։
Նա դժգոհ էր, որ մայրաքաղաքն Արտաշատից տեղափոխվել է Դվին. Դվինի միակ առավելությունն այն էր, որ ճահիճներից հեռու էր ու օդը մաքուր էր, սակայն այն ջահել մարդու պես կենսագրություն չուներ ու խանդավառող ոչինչ կապված չէր նրա անվան հետ ։ Մինչդեռ Արտաշատը ռազմական փառք էր խորհրդանշում, այն նպատակային կերպով կառուցված էր եռանկյունաձև տարածքի վրա, իսկ դա քաղաքին սրբազնագիտական էություն էր հաղորդում ։
Արքունիքն Արտաշատ ետ դարձնելը մեծ ծախսերի հետ էր կապված, որը նա իրեն այդ պահին թույլ տալ չէր կարող, և Հայր Մարդպետին հանձնարարեց հայկազունյաց դպրանոցի համար նոր զորանոց կառուցել Արտաշատում, որպեսզի սաներն առնչվեն հերոս նախնիների ոգիների հետ ։
Հայկազունյաց դպրանոցում ընդգրված երեխաներին բաժանեց տարիքային խմբերի ։ Մինչև տասնչորս տարեկաններին առանձնացրեց « Մանուկ » խմբում ։ Նրանց սովորեցնում էին հայոց պատմություն, զորաշար, մասնակից դարձնում գիշերումով արշավների ։ Նրանք դաստիարակվում էին արքային հավատարմության ոգով ։ « Մանուկ » խմբի սանը