Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 91
Զինվորներն արագ բռնեցին Դղակին, գլուխը կտրեցին,
զարկեցին նիզակի ծայրին և կանգնեցրին արքունական
հրապարակում։
* * *
Գանձակի ճակատամարտում ձեռք բերված ավարի շնորհիվ
արքան յոթ հազարանոց նոր զորաջոկատ կազմավորեց, Բաթ
իշխանի ու Հայր Մարդպետի հետ մարզեց մեկ ամիս և ապա
ուղարկեց սպարապետին օգնության։ Համալրումն ստանալով՝
Մուշեղ իշխանը ետ նվաճեց հայոց թագավորի
Ատրպատականում գտնվող կալվածքը, այնտեղի գավառները
դարձրեց Հայոց Աշխարհին հարկատու, վերցրեց շատ գերիներ
ու պատանդներ իբրև ոազմատուգանք։
Ապա ետ նվաճեց Նոշիրական աշխարհը, Կորդիք, Կորդուք և
Տմորիք գավառները, Մարաց կողմերը, Արցախի երկիրը,
ջարդեց բոլոր նրանց, ովքեր ապստամբել էին Արշակ
թագավորի դեմ, այդ երկրներն ու գավառները հնազանդեցրեց,
դարձրեց հարկատու։
Այս ընթացքում արքան նոր կազմավորված ևս
տասըհազարանոց մի զորաջոկատ ուղարկեց Մուշեղին
աջակցության՝ հանձնարարելով ետ խլել Ուտին, Շակաշենը,
Գարդմանաձորը, Կողթը և սրանց շուրջը եղած սահմանակից
գավառները, որոնք գրավել էին Արշակ թագավորի դեմ
ապստամբած աղվանները։ Մուշեղը երկար պատերազմեց
Աղվանից երկրի դեմ, հաղթեց, Կուր գետը դարձրեց սահման
Հայոց Աշխարհի և Աղվանքի միջև, ինչպես նախկինում էր եղել։
Ապա Մուշեղ սպարապետը խստորեն պատժեց Կասպից երկրի
Փայտակարան քաղաքի տերերին, որոնք ըմբոստացել ու
դավաճանել էին հայոց թագավորին։ Նա շատերին գլխատեց,
շատերին գերի վերցրեց, երկիրը հպատակեցրեց և այնտեղ
թողեց վերակացու պաշտոնյաներ։
Այնուհետև Մուշեղը Պապի հրամանով մտավ Վրաց աշխարհը,
չարաչար պատժեց հայոց թագավորին դավաճանած և նրա դեմ