Արքան բացեց պնակիտներից մեկը, փռեց սեղանին, ու Բաթ իշխանը տեսավ Ձիրավի դաշտի ուրվագիծը ՝ մարտական նշագծումներով ։
— Անդոք իշխանը քո վարքի մեջ տեսնում էր Տրդատ արքային ։
Արքան ցնցվեց խայթվածի նման և լուրի ազդեցությունից աչքերն ակամա փակեց ։
Քարտեզը հարթեցնող նրա ձեռքերը սառան մի անլսելի հրամանով ։
— Ի ՞ նչ ասացի ՛ ր ։
— Նա Հայր Մարդպետին ասաց, թե դու Տրդատ արքան ես, որ կաս ։
Պապի դեմքին այլայլում երևաց ։— Եվ հավելեց ՝ այն Տրդատը, որ դեռ Արևին էր երկրպագում ։ Պապը լսածից շիկնեց ակնթարթորեն ։
— Քեզ հետ ինչ որ բա ՞ ն է կատարվում,— Բաթ իշխանը կրկնեց րոպեներ առաջ հնչեցրած իր հարցը ։— Երեկ ինչ-որ դե ՞ պք է կատարվել, հանդիպե ՞ լ ես անսովոր մեկին, երա ՞ զ է այցի եկել քեզ, գնացե ՞ լ ես կարևոր մի վայր ։
— Դիմել եմ հայոց դիցերին ՝ աջակցության խնդրանքով,— խոստովանանքի պես ասաց արքան ՝ ետ ընկնելով բազմոցի թիկնակին ։
Բաթ իշխանը շուրջը նայեց ։ Երեմիան խաչակնքեց երկյուղած ։ Նրանք մնացին լռության մեջ ։
Բաթ իշխանի համար լսածն անսպասելի էր, բայց այդ պահին նրան ավելի շատ հետաքրքրում էր ոչ թե արքայի քայլի արտառոց լինելը, այլ դրա հետևանքով նկատելիորեն երևացող կերպափոխումը ։
— Տրդատ արքայի անունը տվե ՞ լ ես,— հարցրեց ՝ զննող հայացքով նայելով արքայի դեմքին ։