Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 86
Սպարապետ Մուշեղը, արքայի հանձնարարությամբ հայոց
զորքի հետ հասնելով Հայաստանի միջնաշխարհը, կռվի բռնվեց
պարսից Զիկ և Կարեն զորավարների հետ, սպանեց նրանց, իսկ
ամբողջ պարսից զորքը սրի քաշեց։ Ապա առաջ շարժվելով՝
հասավ մինչև Հայաստանի բուն սահմանը՝ Ատրպատականի
Գանձակ քաղաքը, ամբողջ երկիրը թշնամուց հետ գրավեց։
Շատ չանցած աղվանների Ուռնայր թագավորը գաղտնի
սուրհանդակ ուղարկեց Մուշեղի մոտ և հայտնեց, թե Շապուհը
մեծ զորք է հավաքել և պատրաստվում է անսպասելի
հարձակում գործել նրա վրա։
Մուշեղն այս մասին լուր հասցրեց թագավորին։ Պապը
հռոմեական բանակի հետ շտապեց միանալ Մուշեղի զորքին։
Իսկ Շապուհը, անտեղյակ այս ամենին, իր ամբողջ զորքով
եկավ Գանձակի կողմերն ու մնաց զարմացած. հայոց և
հռոմեական զորքերն այնտեղ կազմ ու պատրաստ կռվի էին
սպասում։
Երկու կողմերն էլ առանց հապաղելու ճակատ կազմեցին և
անմիջապես կռվի անցան։
Հայոց նիզակավորների գնդերը մոլեգնաբար հարձակվեցին
պարսիկների վրա և հենց Շապուհի դիմաց ձիերի վրայից
նիզակներով հարվածեցին իրենց ախոյաններին, գետին
տապալեցին։ Հենց որ պարսիկներից մեկը հայ զինվորների
հարվածից գետին էր տապալվում, հայոց ամբողջ զորքը
ոգևորված աղաղակում էր.
— Ա՛ռ, քա՛ջ Արշակ։
Եվ ինչքան պարսիկներից մարդ էր գլխատվում, սպանվում,
հայոց զորքը միահամուո ու միաբերան բացականչում էր.
— Մատա՛ղ եղիր մեր Արշակ թագավորին։
Իսկ հայոց հարձակվող նիզակակիր գնդերի թիկունքը պահում
էին հռոմեական լեգեոնների բազմությունն ու հայ
ասպարակիրները, որոնք վահաններով ամուր պատսպարված,
կանգնած էին բերդի նման։ Հենց որ պարսից զինվորները փոքր-